Skip to content

ՀՀ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՕՐԸ «ՎԱՐԴԱՆԱՆՑ»-Ը ԿԱՇԽԱՏԻ

Ինչպես բոլոր տոներին, ՀՀ Անկախության օրը նույնպես «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի դռները բաց կլինեն Ձեր առջև։

Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 21–ին, ժամը 10։00-ից մինչև 14։30-ը «Վարդանանց» ՆԲԿ-ում խորհրդատվություն կտրամադրեն՝

      • թերապևտներ Աննա Ավետիսյանը և Գոհար Ղազանչյանը
      • մանկաբույժ Անահիտ Ղուկասյանը։

Միաժամանակ կարող եք անցնել ուլտրաձայնային և ռենտգեն հետազոտություններ, որոնք կիրականացնեն՝

      • սոնոգրաֆիստ Հասմիկ Ազիզյանը
      • ռենտգենոլոգ Սոնա Պետրոսյանը:

Այդ օրը կիրականացվեն նաև լաբորատոր հետազոտություններ՝ նմուշառումը կատարելով մինչև ժամը 13.00-ն։

Ժամը 10։00-ից մինչև 14։30-ը կարող եք օգտվել մեր դեղատան ծառայություններից։

Մենք կարևորում ենք Ձեր առողջությունը։

Դուք նույնպես կարևորե՛ք և մի՛ հետաձգեք առողջական Ձեր խնդիրների լուծումը։

Զանգահարե՛ք 060 592100 հեռախոսահամարով և գրանցվեք։

«Վարդանանց»-ում ձեռնարկված են կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցառումները թագավարակային հիվանդությունից Ձեզ զերծ պահելու համար։