Skip to content

«ՀԱԿԱՎԱՐԱԿ» ՓԱԹԵԹՆ 99% ԴԵՊՔԵՐՈւՄ ՍՊԱՌԻՉ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏԱԼԻՍ

Պատահում է, որ մարդու մոտ կորոնավիրուսային հիվանդության ակնհայտ ախտանշաններ կան, սակայն ՊՇՌ թեստի արդյունքը բացասական է։

«Վարդանանց» ՆԲԿ-ն արդեն տեղեկացրել է, որ, նման շեղումները հնարավոր են՝ ելնելով  հետազոտության զգայնության ու առանձնահատկության (սպեցիֆիկության) սահմաններից։

 

Ըստ հեղինակավոր աղբյուրների՝ ՊՇՌ-ն բնութագրվում է 70-90% զգայնությամբ և ավելի քան 95% առանձնահատկությամբ։ Ընդ որոմ՝ առանց հաշվի առնելու  նմուշառողի հմտությունները և  լաբորատորիայի բնութագրերը։

Այս ամենը նշանակում է, որ բացասական ՊՇՌ-ի դեպքում առկա է հիվանդության նվազագույնը 20% ռիսկ։

 

Առավելագույն ճշգրտության հասնելու նպատակով «Վարդանանց» ՆԲԿ-ում մշակվել է «ՀԱԿԱՎԱՐԱԿ» փաթեթ, որում ընդգրկված են բոլոր այն հետազոտությունները, որոնք բացահայտում են կորոնավիրուսային վարակի դեպքում օրգանիզմում կատարվող փոփոխությունները։

 

Հայտնի է, որ կորոնավիրուսային վարակը բնութագրվում է լիմֆոցիտների քանակի նվազմամբ, C–ռեակտիվ սպիտակուցի և ֆերիտինի աճով։ Իսկ թոքի ուլտրաձայնային հետազոտությամբ (սոնոգրաֆիայով) կամ համակարգչային շերտագրությամբ (КТով)  դիտվում են բնորոշ փոփոխություններ, որոնք կարող են նույնիսկ նախորդել գանգատներին։

 

Պատկերը լրացվում է պացիենտի հիվանդության և համաճարակաբանական պատմությունների վերլուծությամբ։

 

Ճշգրիտ ախտորոշման բանալին ամբողջական այս ինֆորմացիայի վերլուծությունն է։

Այնպես որ, եթե Ձեզ մոտ չկան թագավարակի ակնհայտ նշաններ, սակայն անհանգստություն ունեք, որ շփվել եք վարակակրի հետ, ապա՝

ՁԵՐ ԿԱՍԿԱԾՆԵՐՆ Ու ԱՆՀԱՆԳՍՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՓԱՐԱՏԵԼՈւ լավագույն միջոցը «ՀԱԿԱՎԱԿ» փաթեթն է։

Փաթեթի շրջանակում Ձեզ կտրամադրվեն՝

      • բժշկի խորհրդատվություն
      • ռենտգեն կամ ուլտրաձայնային հետազոտություն (բժշկի որոշմամբ)
      • արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով
      • COVID-19-ի արագ կամ ՊՇՌ թեստավորում (բժշկի որոշմամբ)։

Այս ամենի արդյունքում բժիշկը Ձեզ կտրամադրի՝

      • 97,5% ճշգրտությամբ եզրակացություն վարակի վերաբերյալ
      • ԱՀԿ վերջին խորհուրդների վրա հիմնված արդյունավետ տեղեկատվություն։

«ՀԱԿԱՎԱՐԱԿ» փաթեթն, ի տարբերություն միայն ՊՇՌ թեստավորման, ավելի քան 99% դեպքերում տալիս է սպառիչ պատասխան և ոչ թե առաջացնում նոր հարցեր։

Զանգահարե՛ք 060-592100  և պատվիրե՛ք «ՀԱԿԱՎԱՐԱԿ» ծառայությունը։

 «ՀԱԿԱՎԱՐԱԿ» փաթեթը կարելի է պատվիրել նաև էլեկտրոնային գրանցման համակարգի միջոցով՝ https://vcim.am/antivirus-package-questionnaire/ ՝ նախապես առցանց լրացնելով Հարցաթերթը։ Այնուհետև Ձեզ կհրավիրեն Կենտրոն ըստ գործելակարգի անհրաժեշտ հետազոտություններն անցնելու համար։

Փաթեթով նախատեսված բոլոր ծառայությունները, բացառությամբ ռենտգեն հետազոտությունից, տրամադրվում են նաև տնային պայմաններում։