Skip to content

Կոնյուկտիվիտ. Ինչպե՞ս կրճատել բուժման տևողությունը

Կոնյուկտիվիտն ակնագնդի սպիտակ մակերեսի և կոպերի ներսի մակերեսի բորբոքումն է։ Կարող է լինել մեկ կամ երկկողմանի։

 Գանգատներն են՝

      • կարմրություն
      • քոր, ծակծկոց
      • աչքի մեջ ավազի զգացողություն
      • արտադրություն։

 

Եթե ակնաբույժը Ձեզ մոտ կոնյուկտիվիտ է ախտորոշել և բուժում նշանակել, ապա այս խորհուրդները հենց Ձեզ համար են։

 «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ակնաբույժներ Հասմիկ Ներսեսյանը, Անժելա Գառգալոյանը և Անահիտ Ժամհարյանը ներկայացնում են, թե ինչպե՞ս կարելի է կրճատել կոնյուկտիվիտի բուժման տևողությունը և նվազի շրջապատին վարակելու ռիսկը՝  

      • կանոնավոր կատարել բժշկի նշանակումները
      • չդիպչել և չտրորել վարակված աչքը
      • ձեռքերը հաճախակի լվանալ գոլ ջրով և օճառով
      • աչքի կաթիլները կաթեցնելուց կամ քսուք քսելուց հետո անմիջապես լվանալ ձեռքերը
      • չօգտագործել աչքի կաթիլների նույն սրվակը առողջ աչքի մշակման համար
      • օգտվել մեկանգամյա օգտագործման (թղթե) անձեռոցիկներից և/կամ սրբիչներից
      • հաճախակի փոխել անկողնային պարագաները
      • խուսափել լողավազանում լողալուց
      • դեն նետել օգտագործված կոնտակտային լինզաները և կրել ակնոցներ
      • ակնոցները կանոնավոր մաքրել ախտահանիչ լուծույթով (65% սպիրտային լուծույթ)
      • դեն նետել թարթիչների և կոպերի դիմահարդարման պարագաները
      • քնելուց առաջ լոգանք ընդունել (ալերգիկ կոնյուկտիվիտի ժամանակ)
      • հնարավորինս սահմանափակել շփումը այլ մարդկանց հետ։

Մի անտեսեք տեսողական խնդիրները և ժամանակին դիմեք մասնագետին։

«Վարդանանց» ՆԲԿ-ի ակնաբույժներն աչքի հիվանդությունների ախտորոշումը, բուժումը և հետագա հսկողությունը կատարում են աշխարհի լավագույն փորձի վրա հիմնված ժամանակակից մոտեցումներով։