Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱՄ. ԵՐԵԽԱՍ ՈւՆԻ՞ ԼՍՈՂՈւԹՅԱՆ ԽՆԴԻՐ

Լսուղության պահպանման կարևորությանը վերաբերող օրերս կատարած մերհրապարկման առթիվ երիտասարդ մայրիկ Նարինեն մասնագետին հարց է ուղղել.

Ինչպե՞ս հասկանամ, երեխաս ունի, արդյո՞ք, լսողության խնդիր։

«Վարդանանց» նորարարարական բժշկության կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Նունե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ նշում է, եթե՝

      • երեխան դառնում է դյուրագրգիռ, լացում է, ինքնամփոփ է կամ պասիվ
      • թեքում է գլուխը, որպեսզի ավելի լավ լսի իրեն ուղղված հարցը
      • երեխայի խոսքը խանգարվում է
      • դառնում է անուշադիր
      • երեխայի մոտ առաջանում են առաջադիմության խնդիրներ,
      • ապա շատ հավանական է, որ նա լսողության խնդիր ունի։

Մասնագետը հորդորում է թվարկված նշաններից որևէ մեկի առկայության դեպքում անհապաղ դիմել քիթ-կոկորդ-ականջաբանին։

Նունե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ընդգծում է, որ լսողությունն անհրաժեշտ է ստուգել ցանկացած տարիքում, եթե խնդիրներ են առաջանում:

 

Իսկ ինչպե՞ս կանխարգելել լսողության խնդիրները։

Դրա համար անրաժեշտ է՝

      • պահպանել «Ձայնային հիգիենա»՝ խուսափելով շրջակա միջավայրի բարձր ձայնային ազդակների շարունակական ազդեցությունից
      • արտադրական որոշակի վնասակար գործոնների հետ շփվողները պետք է անցնեն լսողության պլանային ստուգում
      • վարել առողջ ապրելակերպ։

 

Պահպանեք Ձեր և Ձեր բալիկների լսողությունը և ժամանակին դիմեք մասնագետին։

Զանգահարեք 060-59-21-00 և գրանցվեք։

«Վարդանանց»-ում Դուք կստանաք՝

      • լսողության խանգարումների ճշգրիտ որոշում՝ անգամ ամենավաղ փուլում
      • կիրականացվի աուդիոմետրիկ հետազոտություն եվրոպական ժամանակակից սարքով
      • կնշանակվի լսողության խանգարումների արդյունավետ բուժում միջազգային չափորոշիչներով։