Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ԿՐԵԼ ԴԻՄԱԿԸ

Կորոնավիրուսային հիվանդությունից պաշտպանվելու համար այսօր մարդիկ ամենատարբեր դիմակներ են կրում՝ եռաշերտ բժշկական, բարակ, ոչ կտորե նյութից, ֆիլտրող շերտով և այլն։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մաշկաբան Էդգար ԱԴԻԼԽԱՆՅԱՆԸ ներկայացնում է դրանք ճիշտ կրելու, դեմքի մաշկի վրա բացասական ազդեցությունից խուսափելու մի քանի կանոններ։  

Մասնագետը նշում է, որ դիմակը երկար կրելուց հետո դեմքը կարմրում է։ Մաշկի այն հատվածներում, որտեղ դիմակը կամ էլաստիկ ականջակապիչները պինդ հպվում են, առաջանում են սպիանման հետքեր: Յուղոտ մաշկ ունեցողների մոտ դրանց կարող է գումարվել ակնեն՝ դիմակով շնչելու ժամանակ քրտնարտադրության և բարձր խոնավության պատճառով: Ոմանց մոտ կարող են նաև ալերգիկ երևույթներ առաջանալ։

Այս ամենից խուսափելու համար մաշկաբան ԱԴԻԼԽԱՆՅԱՆԸ խորհուրդ է տալիս՝

      • Դիմահարդարվել թեթև, հնարավորության դեպքում չօգտագործել տոնային հիմք: Դիմակի տակ առաջանում է «ջերմոցային էֆեկտ», որը կարող է ոչ ցանկալի հետևանք ունենալ:
      • Այն հատվածներում, որտեղ դիմակը պինդ հպվում է դեմքին, կարող եք նախապես ծածկել ցինկ պարունակող միջոցով, օրինակ՝ ցինկի քսուքով
      • Վերանայեք Ձեր դեմքի ամենօրյա խնամքը՝
        • լվացվելիս օգտագործեք մաքրող թեթև միջոցներ
        • լվացվեք սենյակային ջերմաստիճան ունեցող ջրով
        • նախապատվությունը տվեք խոնավեցնող թեթև քսուքներին և այն քսեք լվացվելուց անմիջապես հետո։

 

Ձեզ արդեն անհանգստացնո՞ւմ են դիմակը ճիշտ չկրելու արդյունքում առաջացած մաշկային խնդիրները։

«Վարդանանց» ՆԲԿ-ում Ձեր խնդրի արդյունավետ լուծումն արագ կապահվվի։ Զանգահարեք 060-59-21-00 համարով կամ գրանցվեք առցանց։