Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՆԽԵԼ ՈՍԿՐԵՐԻ ԵՎ ԱՃԱՌԻ ՎՆԱՍՈւՄԸ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 45 տարեկանից բարձր ամեն երկրորդ մարդու մոտ առկա է հոդերի պաթոլոգիա:

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ռադիոլոգիական ծառայության ղեկավար Անուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ  ընդգծում է, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ժամանակակից ախտորոշման մեթոդները թույլ են տալիս այդ հիվանդությունները հայտնաբերել զարգացման վաղ փուլում և բուժել` կանխելով ոսկրի և աճառի հետագա վնասումը, շարժումների սահմանափակումը և հաշմանդամության զարգացումը:

Ե՞րբ է անհրաժեշտ հոդերի ՈՒՁՀ իրականացնել՝

      • ռևմատոիդ հիվանդությունների ախտորոշման և դինամիկ հսկողության նպատակով
      • ռիսկի խմբում գտնվող անձանց մոտ օստեոպորոզի վաղ հայտնաբերման նպատակով
      • նորածինների մոտ կոնք-ազդրային հոդավորման դիսպլազիայի վաղ հայտնաբերման նպատակով
      • մասնագիտական աշխատանքը երկար ժամանակ հարկադրված միևնույն դիրքով կատարող երաժիշտների, ատամնաբույժների, վիրաբույժների, թենիսիստների, անգամ օֆիսային աշխատողների մոտ առաջացող պրոֆեսիոնալ հիվանդությունների վաղ ախտորոշման նպատակով։

 

Մատչելի այս հետազոտությունը նախնական պատրաստվածություն չի պահանջում, լիովին անվնաս է, արագ և անհամեմատ մատչելի։

Ունե՞ք հոդերի ՈւՁՀ անցնելու ցուցում։

Մի՛ հետաձգեք, զանգահարեք 060-59-21-00, գրանցվեք և կանխեք շարժումների սահմանափակումը:  

«Վարդանանց»-ի փորձառու մասնագետների իրականացրած ճշգրիտ հետազոտությունները հետագա արդյունավետ բուժման հիմք կհանդիսանան։ Կարող եք օգտվել նաև կենտրոնի փորձառու մասնագետների խորհրդատվությունից։