Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս Է ՓՈԽԱՆՑՎՈւՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԸ

Արդյո՞ք սննդային փաթեթները վտանգ են ներկայացնում

 

Սնունդ փաթեթավորողների մոտ վարակման վտանգը հիմնված է այն ենթադրության վրա, որ նրանք կարող են հպվել վարակված մակերևույթին, ապա ձեռքով կպչել աչքերին, քթին կամ բերանին։ Սակայն, գիտնականները դա COVID-19-ի փոխանցման հիմնական ուղիներից մեկը չեն համարում։

«Բացառված չէ, որ որևէ մեկը COVID-19-ով հիվանդանա՝ հպվելով վարակված մակերևույթին կամ առարկային, սակայն դա չէ հիվանդության տարածման հիմնական ուղին»,- նշվում է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի կայքում։

Գլխավորապես վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն, եթե՝

      • չի պահպանվում առնվազն երկու մետր հեռավորություն
      • հազի, փռշտոցի կամ խոսելու ժամանակ, երբ հիվանդի թքի անտեսանելի մասնիկները հայտնվում են առողջ մարդու թոքերում՝ քթի և բերանի միջոցով։

Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի թոքային հիվանդությունների պրոֆեսոր Ջուլիան Թանը կարծում է, որ խիստ դժվար է ապացուցել այն փաստը, որ հիվանդությունը որևէ մեկին փոխանցվել է սննդային փաթեթից։ Դրա համար կպահանջվի լիովին բացառել վարակի այլ հնարավոր ուղիները, այդ թվում՝ սոցիալական շփումները։

 

ԻՆՉՊԵ՞Ս ՉՎԱՐԱԿՎԵԼ

«Ներկայումս սննդի կամ սննդի փաթեթի միջոցով կորոնավիրուսի փոխանցման հաստատված դեպքեր չկան»,- պնդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ միաժամանակ առաջարկելով պահպանել մի շարք կանոններ։

ԱՀԿ խորհուրդներում նշվում է, որ կարիք չկա ախտահանել փաթեթավորված սնունդը։ Սակայն փաթեթից հանելուց հետո, մինչ ուտելը, անհրաժեշտ է լվանալ ձեռքերը։

Նպարեղեն գնելիս, մինչ խանութ մտնելը ցանկալի է ախտահանիչ միջոցներով ախտահանել ձեռքերը և տուն վերադառնալուց հետո օճառով լվացվել։ Փաթեթից սննդամթերքը հանելուց և տեևավորելուց հետո կրկին լվանալ ձեռքերը։ Նախընտրելի է, որ նպարեղենը պատվիրել, որ առաքեն, եթե, իհարկե, առաքիչը պահպանում է անձնական և սննդի առաքման կանոնները։ Առաքումը ստանալուց հետո դարձյալ պետք է լվանալ ձեռքերը։

Որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս պլաստիկ տոպրակներն օգտագործել մեկ անգամից ոչ ավելի։

BBCnews.com