Skip to content

Ի՞ՆՉ Է ԷՆԴՈՍԿՈՊԻԱՆ ԵՎ Ե՞ՐԲ Է ԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ

Էնդոսկոպիան ստամոքսաղիքային հիվանդությունների ախտորոշման առավել տեղեկատվական, ժամանակակից ուղղություն է։ Էնդոսկոպի ծայրին հարամարեցված տեսախցիկի միջոցով բժիշկը տեսնում է ստամոքսաղիքային տրակտի (ՍԱՏ) կամ մարսողական օրգանների ներքին շերտը։ 

ՍԱՏ էնդոսկոպիան թույլ է տալիս հետազոտել կերակարփողը, ստամոքսը, տասներկումատնյա աղին, հաստ աղին ամբողջությամբ և բարակ աղու մի մասը:

Շատ հիվանդությունների վերջնական ախտորոշումը կատարվում է հյուսվածքաբանական եզրակացության հիման վրա։ Էնդոսկոպիկ հետազոտությունն այն եզակի միջոցն է, որով հնարավոր է քիչ տրավմատիկ եղանակով վերցնել հյուսվածքային այդ կտորները:

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի էնդոսկոպիստ Աստղիկ Խալաթյանը նշում է, որ վերջին տարիներին էնդոսկոպիան նաև փոխարինում է բաց կտրվածքով և օրգանների մասնահատումներով մեծ ու տրավմատիկ մի շարք վիրահատությունների։ Այդպիսիք են, օրինակ, տրակտի բարորակ գայացությունների՝ պոլիպների կամ լեղածորանի քարերի հեռացումը:

 

Որո՞նք  են հետազոտության ցուցումները

 

Մասնագետը նշում է, որ շատ են գանգատները, որոնց դեպքում խորհուրդ է  տրվում կատարել էնդոկսոպիկ հետազոտություն՝

այրոց, գղտոցներ, ցավեր կրծքավանդակում և որովայնում, լուծ, փորկապություն և այլն։

էնդոսկոպիստ Խալաթյանն ընդգծում է, որ կան, այսպես կոչված՝ կարմիր դրոշակներ, որոնց առկայության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի և պարտադիր, հնարավորինս արագ անցնել էնդոսկոպիկ հետազտություն: Դրանք են՝

      • քաշի կորուստ
      • անեմիա՝ հեմոգլոբինի իջեցում
      • անհայտ պատճառի ջերմություն
      • ավշային հանգույցների մեծացում
      • արյունային փսխումներ
      • արյուն կղանքում:

Կարևորեք Ձեր առողջությունը և նման դեպքերում անհապաղ դիմեք մասնագետին։

Զանգահարեք 060-59-21-00 և գրանցվեք։

«Վարդանանց» ՆԲԿ-ի էնդոսկոպիստն ունի նաև գաստրոէնտերոլոգի որակավորում, ինչը կնպաստի առավել խորությամբ մոտենալ խնդրին։

Կենտրոնում առկա բավարար պայմաններն ու հերթերի բացակայությունը հնարավորություն կտան ծառայությունը ստանալ արագ և հարմարվետությամբ։