Skip to content

ԹԱԳԱՎԱՐԱԿ. ԱՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է, ՈՐ ԵՎՐՈՊԱՅՈւՄ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ ՎԱՏ Է, ՔԱՆ ՄԱՐՏԻՆ

ԱՇԽԱՐՀՈւՄ ԱՐԴԵՆ 30ՄԼՆ ՄԱՐԴ Է ՀԻՎԱՆԴԱՑԵԼ

 

Եվրոպական շատ երկրներում արձանագրվում են կորոնավիրուսային վարակի վերջին մի քանի ամիսների  ամենաբարձր ցուցանիշները։ Դրանք գերազանցում են մարտին տեղի ունեցած համավարակի առաջին ալիքի պիկի ցուցանիշները։ Վիրուսի փոխանցման տեմպերն աճում են նաև երկրների միջև:

 

Այս մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլուգեն երեկ Կոպենհագենում կայացած առցանց մամլո ասուլիսի ժամանակ։

Նա ընդգծել է, որ թեև այդ ցուցանիշների աճը պայմանավորված է նաև բնակչության զանգվածային թեստավորմամբ, սակայն տեսանելի է վիրուսի տարածման տեմպերի աճը։

 

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով աշխարհում արդեն 30մլն մարդ է վարակվել է, մահացել՝ 944,3 հազարը։  

6,6մլն վարակվածների և 197 հազար մահացության ցուցանիշներով աշխարհում առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։

 

Սեպտեմբերի ցուցանիշները սթափության պիտի կոչեն ամբողջ աշխարհի, այդ թվում Հայաստանի բնակչությանը։

Թե ինչ կսպասի մեզ առաջիկայում, մեծապես պայմանավորված է յուրաքանչյուրիս վարքով։  

 

«Վարդանանց» ՆԲԿի մասնագետները հորդորում են բնակչությանը չկորցնել զգոնությունը և պահպանել վարակից պաշտպանվելու հիմնական կանոնները՝

      • ԿՐԵԼ ԴԻՄԱԿ
      • ՊԱՀՊԱՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈւԹՅՈւՆ
      • ՀԱՃԱԽԱԿԻ ԼՎԱՆԱԼ ՁԵՌՔԵՐԸ։

 

Միաժամանակ ոչ վարակիչ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին խորհուրդ են տալիս համաճարակի պայմաններում աչքաթող չանել բժշկի հսկողությունն ու հիվանդության շարունակական բուժումը։

 

Հոգալով Ձեր առողջության և անվտանգության մասին՝ կենտրոնում ձեռնարկվել են անհրաժեշտ կանխարգելիչ բոլոր միջոցառումները Ձեզ կորոնավիրուսային հիվանդությունից զերծ պահելու համար։