Skip to content

ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈՒՄ ԱՎԵԼԻ ԽՈՐ ՈՒ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Դավիթ Հասասյանը կանանց և աղջիկներին առաջարկում է երիտասարդացման առավել արդյունավետ նանոֆետգրաֆտինգ կամ միկրոֆետգրավթինգ, որ ծերացման խնդիրը լուծում է ոչ թե քիմիական, այլ պացիենտի մարմնից վերցված կենսաբանական նյութի՝ ճարպային բջիջների միջոցով։

Փոքրիկ ասեղով պացիենտի փորից կամ նստատեղից տեղային անզգայացմամբ վերցված կենսանյութը հատուկ սարքով զտվում, նանոճարպ է դարձվում, որն էլ ներարկվում է խնդրահարույց հատվածներում։  

Մասնագետն ընդգծում է, որ միկրոֆետգրաֆտինգի միջոցով ոչ միայն վերականգնվում է մաշկի բնական ծավալը, այլև՝

      • հարթեցվում են կնճիռները
      • շտկվում է դեմքի ուրվագիծը
      • ցանկալի ձև է տրվում մարմնի ցանկացած հատվածին։

 

Մեզանում դեռևս քիչ տարածված միկրոֆետգրավթինգն արդյունավետ է՝

      • շուրթերի բնական մեծացման
      • կրծքի 1-1.5 անգամ մեծացման
      • նստատեղի կորեկցիայի
      • ձեռքերի մաշկի երիտասարդացման
      • կնճիռների հարթեցման
      • դեմքի ուրվագծի և ծնոտի շտկման
      • բնական լիֆտինգի և խոնավեցման
      • մաշկի նյութակազմվածքի և գույնի բարելավման
      • սրունքների ծավալի շտկման ժամանակ։

 

Ավելին՝ ճարպային բջիջները մոլեկուլային մակարդակում դանդաղեցնում են ծերացման պրոցեսը։

 

Արդյունքը, որ նկատելի է դառնում սեանսից անմիջապես հետո, վերջնականորեն արտահայտվում է մի քանի շաբաթվա ընթացքում՝   պահպանվելով 2-3 տարի։

 

Ֆիլերի փոխարեն սեփական կենսանյութի կիրառումը բացառում է ալերգիկ երևույթները կամ անհամատեղելիությունը։

Փոքր ինվազիվ միկրոֆետգրավթինգը գործնականում հակացուցում չունի։

 

Ցանկանո՞ւմ եք զգալ Ձեզ ինքնավստահ և հմայիչ՝ վերականգնելով կամ կամ կատարելագործելով Ձեր տեսքը միկրոֆետգրավթինգի միջոցով։  

Զանգահարեք 060-592100 համարով և գրանցվեք պլաստիկ վիրաբույժ Դավիթ Հասասյանի մոտ։

Նա գերազանց արդյունքով հրաշալի ինքնազգացողություն կպարգևի Ձեզ։

Դուք արժանի եք դրան։