Skip to content

ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈւՄ ԱՌԱՆՑ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՍՊԻՆԵՐԻ

25-30 տարեկանից հետո ի հայտ են գալիս ծերացման առաջին նշանները՝ պիգմենտային բծեր ու կնճիռներ, մաշկը դառնում է չոր։

Ժամանակակից էսթետիկ բժշկությունը վերնամաշկի վերին շերտերում ծերացման նշանների դեմ պայքարն այլևս արդյունավետ չի համարվում՝ առաջարկելով նոր, ավելի խոր և թիրախային մեթոդներ։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Դավիթ Հասասյանը, դրանցից ներկայացնելով նանոֆետգրաֆտինգը կամ միկրոֆեթգրավթինգը, կարևորում է, որ ծերացման խնդիրը լուծվում է ոչ թե քիմիական, այլ պացիենտի մարմնից վերցված կենսաբանական նյութի՝ ճարպային բջիջների միջոցով։

Փոքրիկ ասեղով պացիենտի փորից կամ նստատեղից տեղային անզգայացմամբ վերցված կենսանյութը հատուկ սարքով զտվում, նանոճարպ է դարձվում, որն էլ ներարկվում է խնդրահարույց հատվածներում։  

Մասնագետն ընդգծում է, որ միկրոֆեթգրավթինգի միջոցով ոչ միայն վերականգնվում է մաշկի բնական ծավալը, այլև՝

      • հարթեցվում են կնճիռները
      • շտկվում է դեմքի ուրվագիծը
      • ցանկալի ձև է տրվում մարմնի ցանկացած հատվածին։

 

Արդյունքը, որ նկատելի է դառնում սեանսից անմիջապես հետո, վերջնականորեն արտահայտվում է մի քանի շաբաթվա ընթացքում՝   պահպանվելով 2-3 տարի։

 

Ոչ վիրահատական, արդյունավետ ու անվտանգ այս մեթոդից հաճախ են օգտվում կինոաստղերը՝ շտկելով ոչ միայն դեմքի ուրվագիծը, այլև մարմնի ցանկացած հատվածը։

Ֆիլերի փոխարեն սեփական կենսանյութի կիրառումը բացառում է ալերգիկ երևույթները կամ անհամատեղելիությունը։


Փոքր ինվազիվ միկրոֆեթգրավթինգը գործնականում հակացուցում չունի։

 

Ցանկանո՞ւմ եք զգալ Ձեզ ինքնավստահ և հմայիչ՝ վերականգնելով կամ կատարելագործելով Ձեր տեսքը նանոֆետգրաֆտինգի կամ միկրոֆեթգրավթինգի միջոցով։

Զանգահարեք 060-592100 համարով և գրանցվեք պլաստիկ վիրաբույժ Դավիթ Հասասյանի մոտ։

Նա Ձեզ կծանոթացնի տարիքային խնդիրների լուծման այս մեթոդի լայն հնարավորություններին։

Փորձառու մասնագետն իր գործն անթերի կկատարի՝ գերազանց արդյունքով հրաշալի ինքնազգացողություն պարգևելով Ձեզ։

Դուք արժանի եք դրան։