Skip to content

ԵՐԲ ՀԱՄԱՏԵՂՎՈւՄ ԵՆ ՆՈՐԱԳՈւՅՆ ՍԱՐՔԱՎՈՐՈւՄՆԵՐՆ Ու ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ԹԻՄԸ

Ասում են՝ բժշկությունն ու տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ առողջ մարդ քիչ է մնացել։

Սրանում, ինչ խոսք, մեծ ճշմարտություն կա։

Մի պահ կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ դժվարին վիճակում  կհայտնվեն բժիշկները, եթե, օրինակ, չլինեն կլինիկանան լաբորատորիաները։

Մեր ամբողջ կյանքի ընթացքում առողջական ցանկացած խնդրի դեպքում ախտորոշման, արդյունավետ բուժման կամ վարման համար բժշկին անհրաժեշտ է ճշգրիտ ախտորոշում, ինչը կատարվում է տարբեր հետազոտությունների համադրմամբ։ 

«Վարդանանց» ՆԲԿ-ում համատեղել ենք նորագույն սարքավորումները, պրոֆեսիոնալ մասնագետների թիմն ու ջերմ, հոգատար անձնակազմը: Նաև դրա շնորհիվ ենք օրական  450-500 այցելու ընդունում։

 «Վարդանանց» ՆԲԿ-ի կլինիկական լաբորատորիայում արյան, մեզի և այլ կենսանմուշների ավելի քան 200 անուն հետազոտությունների ճշգրիտ արդյունքներն ապահովվում են՝

      • բարձր որակավորում ունեցող մասնագետների
      • մարդկային գործոնի նվազագույնի հասցված մակարդակի
      • արդյունքների ստացման ճշգրտության
      • արդյունքների կրկնակի ավտոմատ վերահսկողության
      • նորարարական մեթոդների ներդրման շնորհիվ։

Գնահատե՛ք և հոգացե՛ք Ձեր առողջության մասին, ժամանակին դիմե՛ք Ձեր ազատ կամքով ընտրած բժշկին ու կատարե՛ք նրա բոլոր ցուցումները։