Skip to content

ԵՆԹԱՄԱՇԿԱՅԻՆ ԵՐԱԿՆԵՐԻ ՏԳԵՂ ՊԱՏԿԵՐԸ ՈՏՔԵՐԻ ՎՐԱՅԻՑ ԿԱՆՀԵՏԱՆԱ 15 ՐՈՊԵՈւՄ

Կանանց մեծ տհաճություն են պատճառում ոտքերի վրա գոյացած ճյուղավորված երակների անճոռնի պատկերները։ Շատերը դրանք ծածկում են  երկար փեշով կամ տաբատով։ Բայց դա խնդրի լուծում չէ։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի անոթային վիրաբույժ Մարիետա Ղազարյանը նշում է, որ կա դրանցից ազատվելու ժամանակակից մեթոդ՝ սկլերոթերապիան։

Լիովին անվտանգ և բարձր արդյունավետությամբ բժշկական այս միջամտությունն առավել շատ կիրառվում է մակերեսային երակների բուժման ժամանակ։

 

Ի՞նչ է սկլերոթերապիան

Սկլերոթերապիան անոթների լայնացման դեմ ժամանակակից պայքարի ներարկային մեթոդ է։ Այն կիրառվում է, երբ առաջանում են երակային աստղիկներ, ցանցանման փոքրիկ երակներ: Երակի մեջ ներարկվում է դրա պատերը սոսնձող սկլերոզանտ, որը, դուրս մղելով արյունը, փակում, սոսնձում է փոփոխված երակը։ Այն այլևս չի գործում, կարճ ժամանակի ընթացքում ներծծվում և լիովին անհետանում է։  

 

Ենթամաշկային երակների նման բուժման առավելություններ են՝

      • կատարվում է ամբուլատոր, ոչ հիվանդանոցային պայմաններում
      • միջամտությունն իրականացվում է առանց անզգայացման
      • պրոցեդուրան անցավ է, սպիներ, հետքեր չեն գոյանում
      • տևում է մինչև 15 րոպե
      • ապահովում է ինչպես բուժական, այնպես էլ՝ կոսմետիկական արդյունք
      • միջամտությունից անմիջապես հետո կարելի է անցնել առօրյա կենսակերպին։

 

Անոթային վիրաբույժ Ղազարյանն ընդգծում է, որ սեանսի ընթացքում կատարվող ներարկումների թիվը պայմանավորված է անոթի ախտահարվածության աստիճանից։ Կարող է պահանջվել մեկից մինչև հինգ (միջինում՝ 2-3) սեանս։

Ձեզ անհանգստությո՞ւն են պատճառում ոտքերի վրա գոյացած տհաճ պատկերներն ու «արյունային քարտեզները»։

«Վարդանանց» ՆԲԿ-ում ժամանակակից մեթոդով Ձեր խնդրին լուծում կտրվի 15 րոպեում։