Skip to content

ԳԼԽՈւՂԵՂԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Ի՞նչ է պատմում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանն առեղծվածային այդ օրգանի մասին։

«Գլխուղեղը ԿԱՌԱՎԱՐՈւՄ և ԿԱՐԳԱՎՈՐՈւՄ Է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։

Կենտրոնացված այս կառավարումն է ապահովում արտաքին միջավայրի փոփոխություններին համապատասխան արագ և համակարգված պատասխաններ։

Գլխուղեղին վերաբերում են ինչպես կենսաբանական համակարգչի։  Այն տեղեկատվություն է հավաքում արտաքին աշխարհի մասին, պահպանում և էլեկտրական համակարգչի կենտորնական պրոցեսորի համանմանությամբ (CPU) մշակում տարբեր եղանակներով։

«Եթե մարդկային ուղեղն այնքան պարզ լիներ, որ մենք կարողանայինք այն հասկանալ, ապա մենք կլինեինք ավելի պարզունակ և միևնույնն է, չէինք կարողանա»,-ասել է ամերիկացի գիտնական-հետազոտող Էմերսոն Փուգը։ 

Մեր ուղեղի բաղկացուցիչ մասը կազմում է ջուրը, այդ պատճառով ջրազրկումը խիստ անցանկալի հետևանքներ կարող է ունենալ։

Ապացուցվել է, որ «հանգիստ» ուղեղն ավելի երկարակյաց է։ Առողջ քունը և հանգիստը նույնքան կարևոր են ուղեղի համար, որքան ֆիզիկական ակտիվությունը և առողջ սննդակարգը։

Օրական 30 րոպե մեդիտացիան լավացնում է ուղեղի աշխատանքը և ուշադրությունը։

Ուշագրավ է, որ մարդու ուղեղը կշռում է մոտ 1300 գրամ, բայց ստանում է սրտից արտամղվող արյան մոտ 30%-ը։

Պահանջվում է ընդամենը 1/10000-րդ վրկ, որպեսզի ուղեղն արձագանքի  ցանկացած ազդակին։

Միջին տարիքից սկսած ուղեղի ծավալը շարունակ նվազում է։

Որքան մենք օգտվում ենք ժամանակակից տեխնոլոգիաներից՝ գաջետներից, ուղեղի կոգնիտիվ ֆունկցիան նվազում է, հիշողությունը և ուշադրությունը զգալի տուժում են։ Չնայած այդ փաստին, ապացուցվել է, որ համակարգչային որոշակի խաղեր կարող են դրան հակառակ՝ դրական ազդեցություն թողնել ուղեղի ճանաչողական ֆունկցիայի և մտածողության արագության վրա։

Ուղեղը ցավ չի զգում, ցավային ընկալիչներն ուղեղի հյուսվածքում բացակայում են։ Այն միայն ընկալում և փոխանցում է ցավի մասին ինֆորմացիան։ Գլխացավերը հիմնականում պայմանավորված են ուղեղաթաղանթներում, մկաններում և կամ այլ տեղակայման նոցիցեպտորների ակտիվացումով»,-նշում է նյարդաբան Պոդոսյանը՝ հավելելով, որ տղամարդկանց ուղեղը մոտ 10% ավելի ծավալուն է, բայց դա նրանց ավելի խելացի չի դարձնում։ Կանայք ավելի հակված են տրամադրության խանգարումների, իսկ տղամարդկանց մոտ ավելի հաճախ են հանդիպում ուշադրության դեֆիցիտ կամ լեզվի / խոսքի խանգարումներ։

Փորձառու մասնագետն այն կարծիքին է, որ համակարգչային ունակություններ ունեցող կարևորագույն օրգանը՝ գլխուղն, արժանի է հոգատարության և ուշադրության։

Տարբեր բնույթի գլխացավերի, գլխապտույտների, քայլվածքի խանգարման, քրոնիկ հոգնածության, հիշողության, ուշադրության, տեսողության, խոսքի խանգարումների դեպքում դիմեք նյարդաբանին։

«Վարդանանց» ՆԲԿ-ի նյարդաբանները Ձեր խնդիրներին լուծում կտան՝ առաջնորդվելով  միջազգային լավագույն ուղեցույցներով։