
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի նվիրյալ բժիշկներ և բուժքույրեր, հարգելի աշխատակիցներ, գործընկերներ,
2020 թվականը «Վարդանանց» ընտանիքի համար դժվարին մարտահրավերների հաղթահարման տարի դարձավ։
Թե՛ COVID-19 համավարակի ամենածանր ժամանակահատվածում, թե՛ պատերազմի օրերին կարողացանք լինել միասնական՝ հանդիսանալով շարժիչ ուժ ՄԵՐ «Վարդանանց»-ի մասնագիտական ծառայությունների անխափան մատուցման և զարգացման գործում։
Մեր խորին վշտակցությունն ու խոնարհումն ենք հայտնում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր Հերոսների հարազատներին։
Թո՛ղ որ 2021-ը լինի խաղաղության, համերաշխության և մասնագիտական նորանոր ձեռքբերումների տարի բոլորի համար։
Սիրով՝ ՏՆՕՐԻՆՈւԹՅՈւՆ