Skip to content

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ ՏԱՆԸ

Մարդիկ հաճախ են իրենց գոհունակությունը հայտնում տնային կանչերի ընթացքում մասնագիտական բարձրակարգ օգնություն ստանալու համար։

Այս գնահատանքը «Վարդանանց» ՆԲԿ-ին պարտավորեցնում է ավելին անել կենտրոնին վստահողների սպասումները լիովին արդարացնելու համար։  

Դա ոչ միայն մեր մասնագետների բարձր պատրաստվածության, այլև ճիշտ կազմակերպելու արդյունք է։

Բացի թերապևտի և մանկաբույժի տնային կանչերից կենտրոնը տնային պայմաններում գործիքային հետազոտություններ և տարբեր միջամտություններ է իրականացնում։

Ինչպես մյուս բոլոր գործողությունները, տնային կանչերը ևս «Վարդանանց»-ում կանոնակարգված են։ Հիմքում դիմողին

 

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈւՄՆ Է։

 

Տնային այցերի ժամանակ մեր մասնագետների անբաժան «ուղեբեռը» բժշկական անհրաժեշտ պարագաներով և դեղերով հագեցած հատուկ պայուսակն է։  

«Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետները տնային այցեր կատարում են՝   

      • երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 15։00-ից մինչև 20։00-ն
      • շաբաթ օրերին՝ ժամը 14։00-ից մինչև 18։00-ն։

Տնային պայմաններում տրամադրվող վճարովի բժշկական ծառայությունների ցանկին և գներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ցանկանո՞ւմ եք բարձրակարգ բժշկական օգնություն ստանալ տանը։

 

Զանգահարե՛ք 060-592-100 համարով և պատվիրեք։

 

«Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետներն ամենակարճ ժամանակում խորհդատվական և բժշկական օգնություն տրամադրելու հարուստ փորձ ունեն։ Նրանք առաջնորդվում են աշխարհի լավագույն կլինիկական ուղեցույցների վրա հիմնված մոտեցումներով։