Skip to content

ԱՐԹՐԻՏԻ (ՀՈԴԱԲՈՐԲԻ) ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Հոդի կամ մի քանի հոդերի բորբոքման ժամանակին չբուժելը ոչ միայն  ցավերի և շարժումների սահմանափակման, այլև հաշմանդամության պատճառ կարող է հանդիսանալ։

Արթրիտը հոդերի հիվանդությունների մեծ խումբ է, որն ընդգրկում է ավելի քան 100 ախտորոշում։ Դրանցից առավել տարածված են արթրոզը և ռևմատոիդ արթրիտը։

Վտանգավորն այն է, որ այս հիվանդության զարգացման ռիսկի խմբում կարող է հայտնվել ցանկացած մարդ՝ մանուկից մինչև ծերունի։

Արթրիտի զարգացմանը կարող են նպաստել մանրէային և վիրուսային վարակները, ֆիզիկական ու հոգեկան ծանրաբեռնվածությունը և նույնիսկ չափից շատ ծխելը։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ռադիոլոգիական ծառայության ղեկավար Անուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հիշեցնում է, որ  ժամանակակից ախտորոշման մեթոդները թույլ են տալիս այդ հիվանդությունները հայտնաբերել զարգացման վաղ փուլում և բուժել` կանխելով ոսկրի և աճառի հետագա վնասումը, շարժումների սահմանափակումը և հաշմանդամության զարգացումը:

Ռևմատոիդ հիվանդությունների ախտորոշման և դինամիկ հսկողության նպատակով այսօր լայնորեն կիրառվում է ուլտրաձայնային հետազոտությունը։

Մատչելի, արագ այս հետազոտությունը լիովին անվնաս է, անհամեմատ մատչելի և նախնական պատրաստվածություն չի պահանջում։

Ձեզ հոդերի ցավե՞րն են անհանգստացնում։

Մի՛ հետաձգեք, զանգահարեք 060-59-21-00, գրանցվեք և կանխեք շարժումների սահմանափակումը: 

«Վարդանանց»-ի փորձառու մասնագետների իրականացրած ճշգրիտ հետազոտությունները հետագա արդյունավետ բուժման հիմք կհանդիսանան։ Կարող եք օգտվել նաև կենտրոնի փորձառու մասնագետների խորհրդատվությունից։

World Arthritis Day