Skip to content

ԱՐԴՅՈ՞Ք ՆՅԱՐԴԵՐԸ ՎՆԱՍՎԱԾ ՉԵՆ

Վերջույթների տարատեսակ ցա՞վերն են սկսել անհանգստացնել։

 

Եթե դրանք՝

      • ձգվում են արդեն ավելի քան 10 օր
      • ուղեկցվում են վերջույթի թուլությամբ և/կամ թմրածությամբ
      • կայուն են սկսված բուժման հանդեպ,

ապա ճիշտ ժամանակն է էլեկտրանեյրոմիոգրաֆիական հետազոտություն անցնելու։

 

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի նյարդաբան Հռիփսիմե ՊՈԴՈՍՅԱՆԸ ներկայացնում է, որ Էլեկտրանեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ)՝ ծայրամասային նյարդերի էլեկտրական հաղորդչականության ստուգումն ու գրառումը, բավական տեղեկատվական, մատչելի ու հասանելի հետազոտություն է։ Այն հնարավորություն է տալիս գնահատել՝

      • արդյո՞ք նյարդը վնասված է, թե ոչ
      • հատկապես ո՞ր նյարդերն են վնասված
      • ի՞նչ աստիճանի է վնասվածքը
      • ի՞նչ բուժում է հարկավոր
      • ո՞րն է բուժման հավանական տևողությունը
      • ինչպիսի՞ն կլինեն բուժման հավանական ելքերը։

 

Նյադաբան ՊՈԴՈՍՅԱՆՆ ընդգծում է, որ հետազոտության ճշգրտությունն ապահովելու համար անհրաժեշտ է՝ 

      • միջամտությունից առնվազն 3 ժամ առաջ խուսափել ծխախոտից և կոֆեինից
      • միջամտությունից առնվազն 1 օր առաջ խուսափել մաշկի քսուքներից և լոսյոններից
      • կրել հարմար զգեստ՝ ապահովելով վերջույթների ազատ հասանելիություն։

 

Միաժամանակ անհրաժեշտ է բժշկին նախապես տեղեկացնել՝

      • սրտի ռիթմավարի առկայության մասին (եթե կա)
      • կանոնավոր ընդունվող դեղերի մասին։

 

Հետազոտությունը տևում է 20-30, խորհրդատվության հետ միասին՝ մինչև 40 րոպե։

Պատասխանը հիմնականում տրամադրվում է հետազոտության ավարտից մոտ 30 րոպե անց։

Որոշ դեպքերում, երբ լրացուցիչ վերլուծություն է պահանջվում, պատասխանն առձեռն և էլեկտրոնային եղանակով տրամադրվում է հաջորդ օրը՝ մինչև ժամը 12:00-ն։

 

Վերջույթների ցավերն անհանգստացնո՞ւմ են Ձեզ։

Մի անտեսեք, դիմեք մասնագետին և անցեք անհրաժեշտ հետազոտություն։

Զնագահարեք  060-59-21-00 համարով և գրանցվեք։

 

«Վարդանանց» ՆԲԿ-ի փորձառու մասնագետը Ձեր ախտորոշումն ու բուժումը կիրականացնի՝ առաջնորդվելով միջազգային առաջատար մոտեցումներով։