Skip to content

ԱՌՈՂՋ ԲԱԼԻԿ ՈւՆԵՆԱԼՈւ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Ո՞վ չի երազում մանկան բերկրանքն ապրելու մասին։ Եվ այդ անուրջներում, իհարկե, միայն ու միայն առողջ, գեղեցիկ մանկիկն է։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հրաշալի գիտի, թե աղջիկներին ու կանանց ինչ խորհուրդներ են անհրաժեշտ իրենց երազանքի իրականացման համար։

Աղջիկներին ու նրանց մայրիկներին նա հորդորում է գինեկոլոգին առաջին այցը կատարել 13-15 տարեկանում։

Հենց այդ տարիքում մասնագետը կզննի, որ հասկանա, արդյո՞ք, աղջկա սեռական ու վերարտադրողական օրգանները ճիշտ են զարգանում և ոչ մի «անակնկալ» չի սպառնում։ Գինեկոլոգն, անշուշտ, կարող է նկատել որևէ հիվանդության ձեզ համար աննկատ վաղ նշանները։

Փորձառու գինեկոլոգը կարևորում է նաև մինչև հղիություն պլանավորելը գինեկոլոգին այցելելը։

Զույգի լաբորատոր թեստերի ու գործիքային հետազոտությունների ամբողջական հետազոտություն անցկացնելով այսօր կարելի է խուսափել պտղի առողջ զարգացման համար անբարենպաստ հետևանքներից՝ վեր հանելով և բուժելով առկա վարակներն ու խնդիրները:

Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ այցելել գինեկոլոգին

Լիանա Մարտիրոսյանը ճիշտ չի համարում միայն ցավի կամ տհաճ այլ նշանների դեպքում գինեկոլոգին դիմելը: Հիշեցնելով, որ բժիշկները ոչ միայն բուժում են, այլև կանխարգելում հիվանդությունները։ Մասնագետը կանանց ու աղջիկներին հոդորում է տարին մեկ անգամ այցելել իրենց գինեկոլոգին։

Անհապաղ պետք է գինեկոլոգին դիմել, եթե՝

      • կան դաշտանային ցիկլի խանգարումներ՝ անկանոն ցիկլ, օրերի կրճատում կամ երկարում, չափազանց սակավ կամ առատ ցիկլ, ցավոտություն: Եթե կասեն, որ «Ձեր օրգանիզմն է այդպիսին» և դա նորմալ է, ապա փնտրեք այլ գինեկոլոգ:
      • Եթե զգացել եք քոր, դիսկոմֆորտ, արտադրություն, ապա անհապաղ պետք է հետազոտվել։ Դրանք սեռական վարակների նշաններ կարող են լինել։
      • Եթե կրծքագեղձի շրջանում շոշափել եք կոշտացում կամ ցավ զգացել՝ կրծքագեղձի հիվանդությունների կամ ուռուցքների ազդակ կարող են լինել։

 Սիրելի կանայք և աղջիկներ, հոգ տարեք Ձեր առողջության մասին։

Դա նաև առողջ բալիկ ունենալու նախապայմանն է։

«Վարդանանց» ՆԲԿ-ի գինեկոլոգների թիմը Ձեր համալիր հետազոտությունները, արդյունավետ բուժումն ու վարումը կապահովի աշխարհի լավագույն ուղեցույցներով։