Skip to content

ԱՊՐԵ՛Ք ԱՌԱՆՑ ՑԱՎԻ

Դուք լավ գիտեք, որ ցավը, ֆիզիկական սուր զգացողությունից բացի, խանգարում է աշխատանքային գործունեությանը, խաթարում առօրյա կյանքն ու շփումները, քունը։  Այն ակնհայտորեն նվազեցնում է կյանքի որակը։ Մինչդեռ բժշկությունն այսօր  առանց ցավի ապրելու հնարավորություն է ստեղծել։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում գործող ՑԱՎԱԶՐԿՄԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ կապահովի Ձեր ֆիզիկական և հոգեկան հարմարավետությունը, եթե ցավը դարձել է Ձեր կյանքի ոչ ցանկալի ուղեկիցը։

Ե՞ՐԲ ԴԻՄԵԼ

      • արտահայտված ցավով ուղեկցվող ուռուցքային հիվանդություն
      • հոդերի դեգներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով առաջացած ցավ
      • հետվիրահատական շրջանի ցավեր
      • վերջույթների անոթային բնույթի ցավեր
      • լարվածության գլխացավեր, միգրեն, կլաստերային գլխացավ
      • գոտկացավեր

Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՎՈւՄ

Ձեր ցավը հաղթահարելու նպատակով  ՑԱՎԱԶՐԿՄԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ փորձառու բժիշկանեսթեզիոլոգ Ռեմի Հակոբյանը և իր հմուտ թիմը կիրականացնի՝

      • մանրամասն խորհրդատվություն
      • դեղորայքային բուժում՝ ազդեցության տարբեր մեխանիզմներով ցավազրկող դեղերի կոմբիանցիաներ
      • միջամտություններ՝ ողնաշարային ներարկումներ ուլտրաձայնի վերահսկողությամբ, ուսագոտու բլոկադա, ռեֆլեքսոգեն կետերի բլոկադաներ, խոշոր նյարդերի, նյարդային հյուսակների և հանգույցների բլոկադա
      • շարունակական վերահսկողություն։

Արդյունքում՝ ցավի բացակայությունը և հոգեկան հարմարավետությունը  հնարավորություն կտան Ձեր օրգանիզմի ռեսուրսներն ուղղել  հիվանդության բուն պատճառի դեմ պայքարին։

Ցավո՞ւմ է։ Զանգահարե՛ք  060-59-21-00 և գրանցվե՛ք մասնագետի մոտ։