Skip to content

ԱՉՔԻ ՈւՀՁ. Ե՞ՐԲ Է ԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ

Ասում ենք՝ «աչքի լույսի պես կպահպանեմ», երբ ուզում ենք ընդգել  տվյալ առարկայի չափազանց մեծ կարևորությունը։

Աչքի լույսով կամ տեսողությամբ ենք ընկալում մեզ շրջապատող աշխարհի մասին տեղեկության 80-90%-ը։

Ահա թե ինչու է կարևոր աչքերի առողջությանը հետևելը:

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ռադիոլոգիական ծառայության ղեկավար Անուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ  նշում է, որ ուլտրաձայնային հետազոտությամբ աչքի ակնագնդում նորմայից շեղումները հնարավոր է հայտնաբերել զարգացման վաղ փուլում:

Այն չունի որևէ հակացուցում, կարելի է իրականացնել նաև ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը հետազոտման այս եղանակն ընտրում է ի շնորհիվ դրա բացարձակ անվտանգության, մատչելիության և կարճատևության։

Հետազոտությունն անցավ է և անհարմարավետության զգացողություն չի առաջացնում:

Ուլտրաձայնային հետազոտությունը նաև ՇԱՏ ինֆորմատիվ Է:

«Վարդանանց» ՆԲԿ-ի ակնաբույժ Անահիտ ԺԱՄՀԱՐՅԱՆԸ նշում է աչքի ՈւՁՀ ցուցումները՝

      • ապակենման մարմնի արյունազեղում
      • ապակենման մարմնի հետին հիալոիդային շերտի շերտազատում
      • ապակենման մարմնի դեստրուկցիա
      • ցանցաթաղանթի շերտազատում
      • խորոիդեայի շերտազատում
      • տեսողական նյարդի այտուց
      • աչքի բաց և փակ վնասվածքներ կամ ուռուցքներ։

 

Պահպանե՛ք Ձեր աչքի լույսը և ցանկացած խնդրի դեպքում դիմեք մասնագետներին։

Զանգահարեք 060-59-21-00 համարով և գրանցվեք։

«Վարդանանց» ՆԲԿ-ի պրոֆեսիոնալ սոնոգրաֆիստները վերջին սերնդի սոնոգրաֆով կապահովեն ճշգրիտ ախտորոշում, իսկ ակնաբույժներն անհրաժեշտ բուժում կնշանակեն ապացուցողական մոտեցումներով։