Skip to content

ԱԿՆԱԲՈւԺՈւԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐ

«Վարդանանց»-ում ընդլայնում են ակնաբուժական ծառայության հնարավորությունները և մասնագիտական կարողությունները։

«Srourian Eye Center» ակնաբժական կլինիկայի հիմնադիր-ղեկավար, ակնաբույժ Ժանին Սրուրյանը ստանձնում է «Վարդանանց»-ի ակնաբուժական ծառայության գիտական ղեկավարի գործառույթները։ Նա համակարգելու է՝

ակնաբուժության գերակա ուղղությունների զարգացումը, ծառայության ներքին գործելակարգերի մշակման ու լրամշակման գործընթացը, մասնակից կդառնա կլինիկական դեպքերի ախտորոշմանն ու բուժմանը։

Հետևելով ակնաբուժության ոլորտում նոր ձեռքբերումներին ու մոտեցումներին՝ Ժանին Սրուրյանը քննարկումների ու մասնագիտական սեմինարների միջոցովով դրանք կփոխանցի գործընկերներին, որոնք համատեղ կյանքի կկոչեն։

Այս ամենի իրականացման համար «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը հագեցվել է  ժամանակակից սարքավորումներով։

Միաժամանակ, ակնաբույժ Ժանին Սրուրյանը յուրաքանչյուր երկուշաբթի, ժ.16:00-ից մինչև 18:00-ն «Վարդանանց»-ի 11 կաբինետում իրականացնում է ակնաբուժական խորհրդատվություններ՝ առաջնորդվելով միջազգային կլինիկական ուղեցույցներով։

 «Սրուրիան չեկապ» խորհրդատվությունը ներառում է՝

աչքի լիարժեք հետազոտություն (բիոմիկրոսկոպիա, ռեֆրակցիայի ստուգում, ակնահատակի հետազոտություն, աչքի ճնշման չափում), ինչպես նաև համապատասխան օպտիկական ակնոցների նշանակում և/կամ միջամտության/վիրահատության ցուցումների որոշում։

Խորհրդատվությունը կատարվում է վճարովի հիմունքներով։

Արժեքը՝ 18 000 ՀՀ դրամ։