Ինչո՞ւ են այցելուները ստորագրում ԲՊՌ-ից իրենց տվյալները տրամադրելու փաստաթուղթը, և ո՞ւմ է այն ձեռնտու
Հարգելի՛ այցելու,
Հարկ ենք համարում հիշեցնել որ, ելնելով օրենքի պահանջից, ցանկացած բուժհաստատությունում ծառայությունների մատուցումը սկսվում է այցելուի նույնականացման գործընթացից՝ նրանց բժշկական պատմությունը լիարժեք վարելու նպատակով։
«Վարդանանց»-ում մինչև 2022թ․ փետրվարի սկիզբը այցելուի նույնականացումը կատարվում էր յուրաքանչյուր այցելության ժամանակ՝ անձը հաստատող ներկայացված փաստաթղթից տվյալները ձեռքով հաշվառման համակարգ ներբեռնելու միջոցով։ Դա երբեմն հանգեցնում էր որոշակի անճշտությունների և վրիպումների, ինչի հետևանքով նույն այցելուն ունենում էր մեկից ավելի գրանցում՝ հետագայում առաջացնելով հաշվառման խնդիրներ։
Նման սխալներից զերծ մնալու նպատակով «Վարդանանց»-ը որոշում է կայացրել․
-
-
- Թվայնացնել անձնական տվյալների մուտքագրումը և պահպանումը՝ անցնելով անկետաների էլեկտրոնային ձևաչափին։
- Նվազեցնել անձնական տվյալների մուտքագրման գործընթացում մարդկային սխալի գործոնը՝ տվյալները ներբեռնելով միանգամից անձնագրերի բազայից, որը վարվում և պահպանվում է Բնակչության պետական ռեգիստրում (ԲՊՌ)։
-
Այցելուն, համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (7-րդ հոդվածի 3-րդ մաս), ստորագրում է ԲՊՌ-ից թարմ տվյալներ տրամադրելու իր համաձայնությունը՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու իր պարտականությունը կատարելով մեկ անգամ։
Սրա հետ մեկտեղ, սույն փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվելու դեպքում պահպանվում է սպասարկման նախորդ ձևաչափը։
Հաջորդիվ նախատեսվում է զարգացնել «Վարդանանց»-ի ծրագրային համակարգը՝ նույնականացումը կատարելով դեմքի ճանաչման տեխնոլոգիաների միջոցով, որն էլ հնարավորություն կտա այցելության ժամանակ շրջանցել ընդունարանի օղակը։
Բուժկենտրոնում առկա պատվաստանյութեր
Կենտրոնում առկա են՝
-
-
- Pfizer– առաջին դեղաչափ ստանալու համար
- Pfizer– երկրորդ դեղաչափ ստանալու համար
- Pfizer– երրորդ դեղաչափ ստանալու համար (բուսթեր)
- Sinopharm– առաջին դեղաչափ ստանալու համար
- Sinopharm– երկրորդ դեղաչափ ստանալու համար
- Sinopharm– երրորդ դեղաչափ ստանալու համար (բուսթեր)
-
ՊՇՌ թեստավորում
Պատվաստանյութեր
Այլ
Ձեր հարցի պատասխանը չի՞ գտնվել
Գրեք հարցը և մեր մասնագետը կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն: