Skip to content

COVID-19-Ի ԲՈՒԺՈՒՄ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Չե՞ք ցանկանում COVID-19-ի բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում, բայց և կարևորո՞ւմ եք մասնագետի հսկողությունը։ Կամ արդեն դուրս եք գրվում հիվանդանոցից, սակայն ցանկանում եք բժշկի հսկողության տակ մնալ։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն առաջարկում է՝ «COVID-19-ի բուժում տնային պայմաններում» փաթեթը։ Փաթեթի շրջանակում տրամադրվում են՝

Բժշկի ծառայություններ՝

ա․ առերես և հեռահար խորհրդատվություններ

բ․ զննումների և չափումների վերլուծություն

գ․ հիվանդության փուլի և ընթացքի որակում

դ․ վարման պլանի որոշում։

Բուժքրոջ ծառայություններ՝

ա. տնային այցեր

բ. մեկնարկային և ընթացիկ լաբորատոր թեստերի նմուշառում

գ. դեղերի և հեղուկների ներերակային ներարկումներ ըստ ցուցումների։

Լաբորատոր–գործիքային հետազոտություններ՝

ա․ արյան ընդհանուր քննություն

բ. ֆերիտին

գ․ C-ռեակտիվ սպիտակուց

դ․ Anti-SARS-CoV2 AB և ՊՇՌ թեստ

ե․ թոքերի սոնոգրաֆիա։

Լրացուցիչ ծառայություններ՝

ա. թթվածնային թերապիա տնային պայմաններում

բ. «Վարդանանց» ՆԲԿ այցելության կազմակերպում շաբաթական 1 անգամ՝ տեղափոխում և ուղեկցում կենտրոնի տարածքում։

ԱՐԴՅՈւՆՔՈւՄ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ՝

եզրակացություն COVID-19 վարակի վերաբերյալ։

Փաթեթը նախատեսված է՝

        • COVID-19-ի կասկածով կամ հաստատված անձանց համար,
        • Ստացիոնար բուժհաստատություններից դուրս գրվողների համար։

 

Զանգահարեք 060-592100 և պատվիրեք։

Փաթեթը գործում է Երևան վարչական շրջանի տարածքում։