Ձեզ ծանո՞թ են կորոնավիրուսային հիվանդության հիմնական նշանները։
Այո, շատերն անգիր գիտեն՝ ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանացավ, հազ, ինքնազգացողության վատացում, ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փորլուծություն, համի զգացողության կամ հոտառության կորուստ։
Թագավարակի պանդեմիայի պայմաններում մտահոգությունն ու կասկածները հանգիստ չեն տալիս։
Հենց այդ մտահոգությունն ու կասկածները փարատելու համար «Վարդանանց» ՆԲԿ–ն առաջարկում է նոր կորոնավիրուսի Anti-SARS –CoV-2 AB (որակական) լաբորատոր թեստեր։
99.81% սպեցիֆիկություն և 100% զգայնություն ունեցող այս թեստով արյան մեջ հայտնաբերվում է կորոնավիրուսի (COVID-19) նկատմամբ ընդհանուր հակամարմինների, ներառյալ՝ IgG (կրած վարակի) առկայությունը:
Anti-SARS-CoV-2 լաբորատոր թեստը կատարվում է Cobas e411 թվային սարքով` իմունաքեմիլյումինիսցենտային սկզբունքով, ինչն ապահովում է արդյունքների ստացման ճշգրտությունը։
Հետազոտությունը խորհուրդ է տրվում անցնել ոչ շուտ, քան ախտանիշներն ի հայտ գալուց 5-7 օր անց։
Թեստավորումը կիրականացվի հունիսի 25-ից, պատասխանները կտրամադրվեն 24 ժամվա ընթացքում։