Այո իրականացվում է, ինչպես ՊՇՌ մեթոդով (վիրուսի առկայության որոշում), այնպես էլ արագ՝ հակամարմինների առկայության որոշում (արդյո՞ք, նախկինում հիվանդացել եք)։
Հարցնողները կարծում են, որ եթե մասնագետի խորհրդատվություն կամ հետազություն չէ, ուրեմն ուրեմն կարելի է այցելել ցանկացած պահի։
«Վարդանանց»-ում այցելուների համար ստեղծված հարմարավետության կարևոր պայմաններից մեկը հերթերի կառավարումն է։
Նոր կորոնավիրուսով պայմանավորված համավարակի պայմաններում «Վարդանանց»-ում անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել մեր այցելուներին և աշխատակիցներին կորոնավիրուսային հիվանդությունից զերծ պահելու համար։
Հախուռն, առանց նախնական գրանցման այցերը կուտակումների և վարակի փոխանցման վտանգ կարող են դառնալ։
Հարգելի այցելուներ, ահա թե ինչու, ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում ենք՝
«Վարդանանց» ՆԲԿ-ում սպասարկումը կատավում է ըստ նախնական գրանցման։
Ռապիդ թեսթի դեպքում 15-20րոպեում, իսկ ՊՇՌ թեսթը 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Այո հերթերից խուսափելու նպատակով անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 060-59-21-00 համարին։
Արագ թեստը որևէ նախապայման չի պահանջում, իսկ ՊՇՌ-ի դեպքում հետազոտության հավաստիությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է հետազոտությունից առաջ 3 ժամ չընդունել սնունդ, հեղուկներ, չկիրառել ըմպանի համար փչոցներ, կթի կաթիլներ։
COVID-19-ի ՊՇՌ հետազոտությունների պատասխանները կարող եք գտնել Արմեդում, Ձեր անձնական գաղտնաբառով: Դժվարանալու դեպքում Ձեզ կօգնի հետևյալ տեսաուղեցույցը:
Ոչ: Մենք ընդունում ենք ֆինանսավորման տարբեր աղբյուրներ ունեցող մարդկանց՝ առողջության ապահովագրություն, պետպատվեր, տարբեր բարեգործական ծրագրերի անդամների և մարդկանց, որոնք իրենք են հոգում իրենց ծախսերը:
Այո: Լաբորատոր հետազոտության արդյունքները մենք տրամադրում ենք նույն օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ նմուշառումը կատարվել է աշխատանքային օրերին ժամը 18:00-ից, իսկ շաբաթ օրերին՝ 16.00-ից հետո և եթե կա որակի կրկնակի հսկողության կամ երկրորդ մասնագետի կարծիքի անհրաժեշտություն։
Այո, իհարկե: Սակայն, որոշ դեպքերում Ձեր հայտը քննարկելու համար ապահովագրական ընկերությունները պահանջում են հավելյալ տեղեկատվություն: Կասկածների կամ հարցերի առաջացման պարագայում կապ հաստատեք Ձեր ապաահովագրական ընկերության հետ:
Մեր կենտրոնում գործում է հերթերի կառավարման ճկուն համակարգ, որը նվազագույնի է հասցնում սպասելու ժամանակը: Պլանային այցելության դեպքում սպասելը չի գերազանցում հինգ րոպեն: Ոչ պլանային այյցելության դեպքում այն կարող է հասնել մինչև 15 րոպեի: Երկու դեպքում էլ Դուք կլինեք մեր անձնակազմի ուշադրության կենտրոնում, ձեր տրամադրության տակ կլինեն հարմարավետ սպասասրահները և զովացուցիչ ըմպելիքները:
Ուշադրություն: Բոլոր անհետաձգելի դեպքերը (սրտի նոպա, շնչառության անբավարարություն, գլխուղեղի կաթվածի (ինսուլտ) կասկած, ուժեղ ցավերի սինդրոմ և այլն) համարվում են արտահերթ և սպասարկվում են անմիջապես՝ ըստ առանձին կանոնակարգի:
Այո, մեր կենտրոնում գործում է տնային այցելության ծառայություն։ Այն մատուցվում է հետևյալ դեպքերում.
– Երբ հիվանդը ինքնուրույն ի վիճակի չէ այցելել կենտրոն (օրինակ՝ ջրազրկման, ցավի, մկանային թուլության և այլ դեպքերում)
– Մինչև 5 տարեկան երեխաներին այցն իրականացնելու վերջնական որոշումը կայացնում է բժիշկը, ով գնահատում է հիվանդի անհատական բողոքները, անամնեզը, ռիսկի գործոնները և տնային պայմաններում զննման առավելությունները:
Մեր կենտրոնում խորհրդատվությունը ֆիքսված 7000 դրամ է: Այն ներառում է բժշկի հետ զրույց, բուժզննում, հետազոտման ուղեգիր և հետազոտության վերջնական արդյունքների ներկայացում:
ՊՇՌ և արագ թեստերն իմաստային առումով տարբերվում են միմյանցից։ ՊՇՌ-ն ցույց է տալիս վիրուսի առկայությունն օրգանիզմում (արդյո՞ք Դուք այս պահին հիվանդ եք, վարակակի՞ր եք, վարակը փոխանցո՞ղ եք), իսկ արագ (ռապիդ) թեստը ցույց է տալիս, արդյո՞ք նախկինում վարակվել եք այս հիվանդությամբ, թե՝ ոչ (առնվազն 5 օր պետք է անցած լինի ախտանշանների սկզբից)։ Իրականում սրանք միմյանց փոխլրացնող, այլ ոչ թե փոխարինող թեստեր են։ Դրանց ճշգրտությունը կախված է այն բանից, թե հիվանդության որերորդ օրն է հետազոտությունն անցկացվում։