Skip to content

COVID19-Ի ՎԱՐՈւՄ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ

Չե՞ք ցանկանում COVID-19-ով բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում, բայց և կարևորո՞ւմ եք մասնագետի հսկողությունը։ Կամ արդեն դուրս եք գրվում հիվանդանոցից, սակայն ցանկանում եք բժշկի հսկողության տակ մնալ։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն առաջարկում է՝

«ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ COVID-19-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈւՄ, ՀՍԿՈւՄ և ՎԱՐՈւՄ» փաթեթը։

Փաթեթի շրջանակում տրամադրվում են՝

      • Բժշկի ծառայություններ՝

ա․ առերես և հեռահար խորհրդատվություններ

բ․ զննումների և չափումների վերլուծություն

գ․ հիվանդության փուլի և ընթացքի որակում

դ․ վարման պլանի որոշում։

 

      • Բուժքրոջ ծառայություններ՝

ա. տնային այցեր

բ. մեկնարկային և ընթացիկ լաբորատոր թեստերի նմուշառում

գ. դեղերի և հեղուկների ներերակային ներարկումներ ըստ ցուցումների։

 

      • Լաբորատոր–գործիքային հետազոտություններ՝

ա․ արյան ընդհանուր քննություն

բ. ֆերիտին

գ․ C-ռեակտիվ սպիտակուց

դ․ Anti-SARS-CoV2 AB և ՊՇՌ թեստ

ե․ թոքերի սոնոգրաֆիա։

 

      • Լրացուցիչ ծառայություններ՝  

ա. թթվածնային թերապիա տնային պայմաններում

բ. «Վարդանանց» ՆԲԿ այցելության կազմակերպում շաբաթական 1 անգամ՝ տեղափոխում և ուղեկցում կենտրոնի  տարածքում։

 

ԱՐԴՅՈւՆՔՈւՄ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ՝

եզրակացություն COVID-19 վարակի վերաբերյալ։

 

Փաթեթը նախատեսված է՝

      • COVID-19-ի կասկածով կամ հաստատված անձանց համար
      • Ստացիոնար բուժհաստատություններից դուրս գրվողների համար։

Զանգահարեք 060-592100 և պատվիրեք

կամ ԳՆԵՔ ԱՌՑԱՆՑ COVID-19-Ի ՎԱՐՈւՄ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ։

 

Փաթեթը գործում է Երևան վարչական շրջանի տարածքում։