Skip to content

ԴՈւՔ ԵՎ ՁԵՐ ՓՈՔՐԻԿԸ՝ ՀՈւՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈւՄ

Կնոջ կյանքի ամենամեծ երջանկությունն, անկասկած, մայրական բերկրանքն է։

Իսկ առողջ բալիկ ունենալու կարևոր պայմանը դեռ նախքան հղիությունն ու հղիության ամբողջ ընթացքում բարձրակարգ ու վստահելի մասնագետի մշտական հսկողությունն է։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Լիանա Մարտիրոսյանը կարևորում է, որ կենտրոնը

      • լիովին հագեցած է գինեկոլոգիական ժամանակակից ծառայության պահանջները բավարարող սարքավորումներով
      • բանիմաց և հոգատար մասնագետներով
      • վերջին սերնդի սարքավորումներով համալրված կլինիկական լաբորատորիայով։

Մեր գինեկոլոգներն ապագա մայրիկներին օգնում են հղիությանն ու ծննդաբերությանը պատրաստվել՝ անցնելով անհրաժեշտ հետազոտությունները։

Լիանա Մարտիրոսյանն ընդգծում է, որ կինը, եթե որոշում է երեխա ունենալ, նույնիսկ առողջական գանգատներ չունենալու դեպքում, դեռ մինչ հղիությունը, պետք է այցելի իր գինեկոլոգին։

Ավելին՝ ամուսնական զույգի լաբորատոր որոշակի հետազոտությունններ մի շարք նյութերի դեֆիցիտի թաքնված վիճակներ հայտնաբերելու նպատակ ունեն, որոնք կարող են խնդիրներ առաջացնել հղիության ընթացքում։

«Վարդանանց»-ում Դուք կարժանանաք հոգատար վերաբերմունքի, Ձեզ հարմար ժամերին գրանցվելով, կստանաք գինեկոլոգի և այլ մասնագետների բարձրակարգ խոհրդատվություն։

Գինեկոլոգների մեր թիմը նաև տարիքային բոլոր խմբերի գինեկոլոգիական ամենատարբեր հիվանդություններով կանանց  համալիր հետազոտությունները, արդյունավետ բուժումն ու վարումը կապահովի աշխարհի լավագույն ուղեցույցներով։

«Վարդանանց»-ում կարող եք չանհանգստանալ Ձեր և Ձեր փոքրիկի առողջության համար։

Դուք հուսալի ձեռքերում եք։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00