Skip to content

ԻՆՉՈ՞ւ «ՎԱՐԴԱՆԱՆՑ»

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնը 2005 թվականին հիմնադրվել է կամավոր բժշկական ապահովագրություն ունեցող քաղաքացիներին պոլիկլինիկական բարձրակարգ ծառայություններ մատուցելու նպատակով։

Ժամանակակից սարքավորումներով և բարձրակարգ մասնագետներով, ուշադիր և հոգատար վերաբերմունքով, հաճելի միջավայրում սպասարկվել ցանկացողները բոլոր ժամանակներում շատ են։

Հենց այս ամենի շնորհիվ է տարեցտարի մեծանում «ՎԱՐԴԱՆԱՆՑ» ՆԲԿ-ի ծառայություններից օգտվողների՝ ոչ միայն կամավոր բժշկական ապահովագրություն ունեցողների, այլև պետական տարբեր ծրագրերում ընդգրկվածների, ինչպես նաև իրենց միջոցներով բուժվողների թիվը:

Որո՞նք են «ՎԱՐԴԱՆԱՆՑ»-ի հրապուրիչ կողմերը։

      • Կենտրոնում բուժական բոլոր գործողություններն իրականացվում են միջազգային գործելակարգերով և ուղեցույցներով՝ որակի ապահովման ծառայության մշտական վերահսկողության ներքո։
      • Բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացվում։ Բարդ և վիճելի դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը։
      • Յուրաքանչյուր այցելուի համար ստեղծվում է էլեկտրոնային պատմագիր, որում պահպանվում է նրա առողջության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։
      • «ՎԱՐԴԱՆԱՆՑ»-ն աշխատում է երկարացված գրաֆիկով՝ առավոտյան ժամը 8.30-ից մինչև երեկոյան 20.00-ն:
      • Մասնագետի մոտ կարելի է գրանցվել շուրջօրյա՝ էլեկտրոնային ամրագրումով կամ զանգով՝ աշխատանքային ժամերին։
      • Կանխարգելիչ բուժզննումը կարելի անցնել մեկ օրում և նույն օրն էլ ստանալ եզրակացությունը: Հետազոտության արդյունքները ևս պատրաստ են լինում նույն օրը։
      • Կրկնակի այցն անվճար է (նույն հարցով 3 օրվա ընթացքում)։
      • Կրկնակի այցի համար 15 օր գործում է 50%-ով զեղչ:
      • Տրամադրվում են բժշկական տարբեր ծառայություններ տնային պայմաններում։

 

«ՎԱՐԴԱՆԱՆՑ»-Ի ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ

եղել և մնում է՝

Լավացնել բնակչության կյանքի որակը՝ հոսպիտալացում չպահանջող բժշկական ծառայությունների լավագույն մատուցմամբ։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00