Skip to content

ՏՐԵԴՄԻԼ ԹԵՍՏԸ՝ ՇԱՏ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի սրտաբան Անի Ալեքսանյանը նշում է, որ տրեդմիլ թեստը թույլ է տալիս ամենայն ճշգրտությամբ գնահատել ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում ի հայտ եկող իշեմիկ բնույթի փոփոխությունները, առիթմիաները, հաղորդչականության խանգարումները:

Կարելի է գնահատել նաև սրտանոթային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները ֆիզիկական ակտիվության պայմաններում։

Թեստի հիմնական նպատակներն են՝

      • արդեն իսկ առկա սրտի իշեմիկ հիվանդության պարագայում՝ խնդրի ախտորոշման հստակեցումը
      • դեղորայքային բուժման արդյունքների գնահատումը
      • կորոնար ստենտավորում կամ շունտավորում անցած անձանց մոտ կորոնար արյունամատակարարման գնահատումը
      • ստենտի կամ շունտի ֆունկցիոնալ գործելիության ստուգումը:

Այն ցուցված է նաև`

      • ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիության գնահատման դեպքում
      • սպորտով զբաղվելուց առաջ կամ սպորտսմենների մոտ օպտիմալ ծանրաբեռնվածության որոշման նպատակով
      • զարկերակային գերճնշում ունեցողների շրջանում ծանրաբենվածության հանդեպ հիպերթենզիվ ռեակցիա ունենալու հայտնաբերման համար
      • ծանրաբեռնվածությամբ խթանվող առիթմիաների հայտնաբերման, առիթմիաների բուժման արդյունավետության գնահատման դեպքում։

Ունե՞ք տրեդմիլ թեստ անցնելու անհրաժեշտություն։

Զանգահարե՛ք 060-59-21-00 համարով և գրանցվեք Ձեզ հարմար ժամին։

Մեր սրտաբանները՝ համադրելով Ձեր գանգատները, տրեդմիլ թեստի և այլ հետազոտությունների արդյունքները, կհստակեցնեն կամ կբացառեն խնդրի առկայությունը։

Կենտրոնում իրականացվող տրեդմիլի ծրագրային և տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս առավելագույնս նվազեցնել սխալի հավանականությունը։

«Վարդանանց»-ում ախտորոշումը և բուժումն իրականացվում է աշխարհի լավագույն ուղեցույցներով։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00