Skip to content

ՍԻՐԵՔ ՁԵՐ ՍԻՐՏԸ…

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետները հաճախ են հիշեցնում, որ թագավարակի համաճարակի պայմաններում առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել քրոնիկ հիվանդությունների հսկողությանն ու շարունակական բուժմանը։

Դրանց բարդացումները COVID-19-ով վարակվելու դեպքում կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջացնել։  

Այնպես որ, ժամանակին դիմեք Ձեզ բուժող բժշկին և կանոնավոր կատարեք մասնագետի նշանակումները։  

Ոչ վարակիչ հիվանդություններից առավել տարածվածը և մահացության հիմնական պատճառն ամբողջ  աշխարհում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։

Ահա թե ինչու սրտաբանին անհրաժեշտ է դիմել նաև առաջին իսկ նշանների, հիվանդության առաջին իսկ դրսևորման ժամանակ։ 

«Վարդանանց» ՆԲԿ-ի սրտաբան Անի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ներկայացնում է, թե

Ո՞Ր ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ԴԵՊՔՈւՄ ՊԵՏՔ Է ՇՏԱՊԵԼ ՍՐՏԱԲԱՆԻ ՄՈՏ՝

      • ցավ, տհաճ զգացողություն կամ ծանրություն կրծքավանդակում
      • սրտի անկանոն աշխատանքի զգացողություն
      • շնչարգելություն սովորական ծանրաբեռնվածության դեպքում
      • ընկճվածություն և անսովոր թուլություն
      • ոտքերի այտուցներ
      • կանխարգելիչ տարեկան զննում՝ ≥ 45 կանայք և տղամարդիկ։

Ունե՞ք նման գանգատներ։ Մի՛ հապաղեք։

Զանգահարեք 060-59-21-00 համարով և

գրանցվեք Ձեզ հարմար ժամին։

«Վարդանանց» ՆԲԿ-ում Ձեր ախտորոշումը, բուժումը և հսկողությունը մեր սրտաբանները կիրականացնեն՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն ուղեցույցներով:


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00