Skip to content

ԱՊՐԵ՛ՆՔ ԱՌԱՆՑ ՑԱՎԻ

Դուք արդեն գիտեք, որ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ցավազրկման կլինիկայում մինչև 30 րոպեում կարող եք ազատվել Ձեզ շարունակաբար մեծ անհարմարավետություն պատճառող սաստիկ ցավից։

Կենտրոնի անեսթեզիոլոգ, բ.գ.դ Ռեմի Հակոբյանը, գնահատելով Ձեր վիճակը, կիրականացնի՝

      • սուր և քրոնիկ ցավի առավելագույն երկարատև և անվտանգ ցավազրկում
      • սուր և քրոնիկ ցավի կրկնակի առաջացման (ախտադարձի) կանխարգելում
      • շարունակական հսկողություն։

Առավելագույն երկարատև ու անվտանգ ցավազրկումն ապահովվում է Ձեր վիճակին համապատասխան ճշգրիտ դեղաչափերով ամենաարդյունավետ սխեմաներով։

Ցուցման դեպքում, համալիր բուժում ապահովելու նպատակով անեսթեզիոլոգը խորհրդատվության կուղղորդի՝

      • նյարդաբանի
      • նյարդավիրաբույժի
      • ուռուցքաբանի
      • ընդհանուր պրակտիկայի բժշկի, թերապևտի մոտ։

Զանգահարե՛ք  060-59-21-00, գրանցվեք բժիշկ-անեսթեզիոլոգ Ռեմի Հակոբյանի մոտ և ցավն ու հոգեկան անհարմարավետությունը հաղթահարեք աշխարհի նորագույն մոտեցումներով։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00