Skip to content

ԽՈՐԱՑՎԱԾ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՃԻՇՏ ԲՈւԺՄԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքն առանց կլինիկական լաբորատոր հետազոտությունների։ Անգամ որևէ գանգատ չունեցող շատ մարդիկ տարիքային առանձին խնդիրների հսկողության նպատակով պարբերաբար լաբորատոր որոշակի հետազոտություններ են անցնում։

Էլ չասած, որ բազմաթիվ հիվանդությունների ճշգրիտ ախտորոշումն այսօր անհնար է առանց լաբորատոր հետազոտություների։

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնի կլինիկական լաբորատորիայի համալիր հետազոտության արդյունքներով հնարավոր է պատկերացում կազմել պացիենտի օրգանների, հյուսվածքների և նյութափոխանակության վիճակի մասին։

 

Եվ դա շնորհիվ այն բանի, որ՝

      • լաբորատորիան հագեցած է աշխարհի լավագույն արտադրողների ամենաժամանակակից սարքավորումներով
      • հետազոտություններն իրականացնում են բարձր որակավորում ունեցող մասնագետները
      • կատարվում է արդյունքների կրկնակի ավտոմատ վերահսկողություն
      • նվազագույնի է հասցված մարդկային գործոնի մակարդակը։

Ահա թե որոնք են կարճ ժամանակում տարբեր հիվանդությունների խորացված ախտորոշման և բուժման ճիշտ տակտիկան որոշելու գաղտնիքը։

Մեր լաբորատորիայում ավտոմատ ռեժիմով իրականացվում են՝

      • հեմատոլոգիական
      • կենսաքիմիական
      • իմունոլոգիական
      • հորմոնալ հետազոտություններ:

«Վարդանանց» ՆԲԿ-ի լաբորատորիայում իրականացվում են արյան,մեզի և այլ կենսանմուշների ավելի քան 200 անուն հետազոտություններ։

Մեր բուժքույրը պատրաստ է այցելելու Ձեր տուն՝ լաբորատոր հետազոտության համար արյան և այլ կենսանմուշ վերցնելու համար։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00