Skip to content

Նկատե՞լ եք, որ առողջական որևէ խնդիր ունենալու դեպքում շատերս անմիջապես մտածում ենք լաբորատոր որոշակի հետազոտություններ անցնելու մասին։

Առավել տեղեկացվածներն, իհարկե, առաջին հերթին մասնագետի խորհրդատվություն են անցնում։

Միանշանակ է, որ ցանկացած խնդրի ճշգրիտ ախտորոշումը և արդյունավետ բուժումն իրականացնելն անհնար է առանց լաբորատոր հետազոտությունների։

«Վարդանանց» Նորարարական բժկության կենտրոնի կլինիկական լաբորատորիայի ղեկավար Արփինե ԱՄԻՐԱՂՅԱՆԸ նշում է, որ վերջին սերնդի լաբորատոր սարքավորումների շնորհիվ սպասված արդյունքները ստանում են կարճ ժամանակում։

Կենտրոնում իրականացվող համալիր հետազոտությունների արդյունքներով բժիշկները հստակ պատկերացում են կազմում պացիենտի օրգանների, հյուսվածքների և նյութափոխանակության վիճակի մասին:

Արյան, մեզի և այլ կենսանմուշների ավելի քան 200 անուն հետազոտությունների ճշգրիտ արդյունքներն ապահովվում են՝ 

      • բարձր որակավորում ունեցող մասնագետների
      • մարդկային գործոնի նվազագույնի հասցված մակարդակի
      • արդյունքների կրկնակի ավտոմատ վերահսկողության
      • նորարարական մեթոդների ներդրման շնորհիվ։

Մեր լաբորատորիայում իրականացվում են՝  

      • հեմատոլոգիական
      • կենսաքիմիական
      • իմունոլոգիական
      • հորմոնալ հետազոտություններ։

Հոգացե՛ք Ձեր առողջության մասին,  զանգահարե՛ք 060 59 21 00 և գրանցվեք։

Ձեր ախտորոշումը, բուժումը և վարումը կիրականացվեն աշխարհի լավագույն ուղեցույցներով։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00