Skip to content

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍԻՐՏԸ ԿՊԱՀՊԱՆԻ ՄԵԶ…

Կորոնավիրուսային համավարակից բացի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ոչ պակաս կարևորությամբ է դիտարկում դրա ազդեցությամբ սրտանոթային բարդությունների զարգացման ընթացքը։

Սրտանոթային խնդիրների վրա բացասաբար են անդրադառնում նաև սթրեսածին իրավիճակները և եղանակային փոփոխությունները՝ հանգեցնելով զարկերակային ճնշման բարձրացումների, սրտային առիթմիաների սրացման, սրտի իշեմիկ հիվանդության անկայունացման։

Ահա թե ինչու է կարևորվում  սրտի առողջության հետևողական պահպանումը։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի սրտաբան Անի Ալեքսանյանի խորհուրդները վերաբերում են առավել տարածված զարկերակային գերճնշմանը։

Եթե ունեք զարկերակային գերճնշում՝

      • առավել հետևողական եղեք Ձեր դեղերի կանոնավոր ընդունման հարցում
      • անգամ հակագերճնշումային դեղերի ընդունմամբ զարկերակային ճնշման բարձրացումների կամ իջեցումների պարագայում անպայման խորհրդակցեք բժշկի հետ
      • հարակից հիվանդություններով կամ կորոնավիրուսային վարակի դեպքում հավելյալ այլ դեղերի ընդունման անհրաժեշտությունը քննարկեք բժշկի հետ։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ «Վարդանանց»-ը հնարավորություն է տալիս խորհրդատվությունները կազմակերպել նաև հեռավար կամ հեռախոսազանգով։
      • նոր ի հայտ եկած սրտային ցանկացած գանգատի պարագայում մի հետաձգեք բժշկի հետ խորհրդատվությունը
      • կորոնավիրուսային վարակի բուժման սխեմաներում առկա և լայնորեն կիրառվող ստերոիդային բուժումը և հիվանդությամբ պայմանավորված մի շարք այլ հանգամանքներ ևս կարող են հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման։ Հիվանդության ռիսկերը հավելյալ չավելացնելու նպատակով նման իրավիճակում մասնագետի հետ պարտադիր խորհրդակցեք հակագերճնշումային դեղերի ընդունման անհրաժեշտության հարցը։

Պաշտպանված սիրտը կպահպանի մեզ…

 


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00