Skip to content

ՑԱՆԿԱՆՈ՞ւՄ ԵՔ ԲՈւԺՎԵԼ ՁԵՐ ՏԱՆԸ

Կորոնավիրուսային վարակից խուսափելու նպատակով այսօր շատերն են ձգտում հնարավորինս քիչ այցելել բժշկական կենտրոններ։

Միաժամանակ, գիտակցելով, որ ցանկացած հիվանդություն ժամանակին չախտորոշելու և չբուժելու դեպքում կարող է բարդանալ, փորձում են ելքեր որոնել։

Բժշկական օգնության կարիք ունեք  և ցանկանում եք այն ստանալ Ձեր տա՞նը։

Մի՛ մտահոգվեք։ «ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնը տնային պայմաններում բժշկական ծառայություններ մատուցելու երկար տարիների փորձ ունի։

Զանգահարեք 060-592-100 համարով և պատվիրեք՝

      • բժիշկ-թերապևտի
      • մանկաբույժի
      • տարբեր պրոֆիլի նեղ մասնագետների
      • բուժքրոջ կանչեր։

«ՎԱՐԴԱՆԱՆՑ»-ի փորձառու մասնագետը Ձեզ տանը կհետազոտի, կախտորոշի և արդյունավետ բուժում կնշանակի՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն կլինիկական ուղեցույցներով։

Հենց Ձեր տանը կկատարվեն՝

      • գործիքային մի շարք հետազոտություններ
      • վերքերի վիրաբուժական առաջնային մշակում
      • արյան նմուշառում լաբորատոր հետազոտության համար
      • ներերակային կաթիլային և այլ ներարկումներ և այլն։

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» ՆԲԿ-ն տան պայմաններում առաջարկում է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅԱՆ ամբողջական փաթեթներ, որոնց կարող եք ծանոթանալ մեր կայքում։

Զանգահարեք 060-592-100 համարով և ճշտեք

 Ձեզ հետաքրքրող մանրամասները։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00