Skip to content

ԱՆԿԵՂԾ ԶՐՈւՅՑ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԵՏ

«Եթե մի օր հանդիպենք իմ աշխատասենյակում, ապա առաջինը կանդրադառնամ դաշտանային ցիկլին, քանի որ այն Ձեր վերարտադրողական առողջության հայելին է»,- երիտասարդ աղջիկներին ասում է «ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգ Ադրինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ 

Նա շեշտում է, որ այս ամենի մասին դեռ դպրոցական հասակից ճիշտ պատկերացումներ պետք է ունենա յուրաքանչյուր աղջիկ։

      • Ի՞նչ է դաշտանային ցիկլը
      • ի՞նչ դերակատարություն ունի այն
      • ո՞րն է նորման և ո՞րը շեղումը։

Հարցերի պատասխանները տալիս է գինեկոլոգ Ադրինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

Դաշտանային ցիկլը մեր օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններն են, որոնց ընթացքում կինը պատրասվում է հղիանալուն։

Այո՛, այո՛, ճիշտ հասկացաք։ Ողջ ամիս վերարտադրողական մեր համակարգն աշխատում է, որպեսզի պատրաստ լինի հղիության։ Մենք ունենում ենք դաշտան, քանի դեռ հղի չենք։

Դաշտանը, որպես վերարտադրողական բոլոր փոփոխությունների արտացոլանք, միակ արյունահոսությունն է, որը համարվում է օրինաչափ։

Դաշտանային ցիկլը նորմայում տևում է 21-35 օր։

Ցիկլի հաշվարկը սկսում ենք դաշտանի առաջին օրից։  Բացարձակ նորմալ է, որ եթե դաշտանը եղել է հոկտեմբերի 2-ին, հաջորդը լինի, օրինակ, նոյեմբերի 10-ին կամ հոկտեմբերի 24-ին։ Նախորդ և հաջորդ ցիկլերի միջև նորմայում կարող է լինել 7-10 օր տարբերություն։

Ցիկլը կազմված է 2 ֆազայից` ֆոլլիկուլյար և լյուտեինային։

Առաջին ֆազայի ընթացքում միաժամանակ զարգանում են մի քանի ֆոլլիկուլներ, որոնցից մեկը դառնալու է դոմինանտ և ենթարկվելու է օվուլյացիայի՝ արտազատելով ձվաբջիջը, որը և բարենպաստ պայմաններում բեղմնավորվելու է։ 28-30 օրական ցիկլի ժամանակ այն տեղի է ունենում մոտ 14-ից 17-երորդ օրը։ Օվուլյացիայից հետո սկսվում է լյուտեինային ֆազան։

Այն հաստատուն 14 օր է տևում։ Այսինքն, եթե կան ցիկլի շեղումներ, ապա դրանք հիմնականում առաջին ֆազայի հաշվին են։ Եթե հղիություն չի լինում, լյուտեինային փուլն ավարտվում է և սկսվում է դաշտան և նոր դաշտանային ցիկլ։ Եվ այսպես շարունակ, մինչև…

Այդ մասին՝ հաջորդիվ։

«Վարդանանց»-ի գինեկոլոգների պրոֆեսիոնալ թիմը Ձեզ համար պատասխանատու պահերին միշտ պատրաստ է  Ձեր կողքին լինել։

«Վարդանանց»-ում կարող եք չանհանգստանալ Ձեր և Ձեր ապագա փոքրիկի առողջության համար։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00