Skip to content

Ե՞ՐԲ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՑՆԵԼ ԷԼԵԿՏՐԱՆԵՅՐՈՄԻՈԳՐԱՖԻԱ

Մեզ հաճախ հարցնում են, թե ի՞նչ է էլեկտրանեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ) և ե՞րբ է այն անհրաժեշտ անցնել։

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» ՆԲԿ-ի նյարդաբան Հռիփսիմե ՊՈԴՈՍՅԱՆԸ ներկայացնում է, որ Էլեկտրանեյրոմիոգրաֆիան ծայրամասային նյարդերի էլեկտրական հաղորդչականության ստուգումն ու գրառումն է հատուկ սարքի միջոցով։

 

Ե՞ՐԲ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՑՆԵԼ ԱՅՍ ՀԵՏԱԶՈՏՈւԹՅՈւՆԸ

Եթե ունեք վերջույթների տարատեսակ ցավերը որոնք՝

      • ձգվում են արդեն ավելի քան 10 օր
      • ուղեկցվում են վերջույթի թուլությամբ և/կամ թմրածությամբ
      • կայուն են սկսված բուժման հանդեպ։

Շատերի համար հասանելի այս հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել

      • նյարդը վնասված է, թե ոչ
      • հատկապես ո՞ր նյարդերն են վնասված
      • ի՞նչ աստիճանի է վնասվածքը
      • ի՞նչ բուժում է հարկավոր
      • ո՞րն է բուժման հավանական տևողությունը
      • ինչպիսի՞ն կլինեն բուժման հավանական ելքերը։

 

Հետազոտության միջին տևողությունը 20-30 րոպե է, խորհրդատվության հետ միասին՝ մինչև 40 րոպե։

Պատասխանը տրամադրվում է նույն օրը, հետազոտության ավարտից մոտ 30 րոպե անց։

Որոշ բարդ և լրացուցիչ վերլուծություն պահանջվող դեպքերում պատասխանը տրամադրվում է հաջորդ օրը, մինչև ժամը 12:00-ն՝ առձեռն և էլեկտրոնային տարբերակով։

Հոգացե՛ք Ձեր առողջության մասին։ Դիմեք մեզ և հետազոտվեք վերջին սերնդի սարքով։

Զանգահարե՛ք 060592100 հեռախոսահամարով և գրանցվե՛ք։

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» փորձառու մասնագետը կախտորոշի և կբուժի Ձեզ՝ առաջնորդվելով միջազգային ժամանակակից ուղեցույցներով։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00