Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆԸ

Էլեկտրանեյրոմիոգրաֆիական հետազոտությանը վերաբերող երեկվա մեր հրապարակմանը հաջորդեց տրամաբանական հարցը՝

ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը։

«Վարդանանց» ՆԲԿ-ի նյարդաբան Հռիփսիմե ՊՈԴՈՍՅԱՆԸ նշում է, որ ծայրամասային նյարդերի էլեկտրական հաղորդչականության գործիքային հետազոտության ճշգրտությունն ապահովելու համար  անհրաժեշտ է՝

      • առնվազն 3 ժամ առաջ խուսափել ծխախոտից և կոֆեինից
      • առնվազն 1 օր առաջ խուսափել մաշկի քսուքներից և լոսյոններից
      • Կրել հարմար զգեստ՝ ապահովելով վերջույթների ազատ հասանելիությունը։

Բժշկին նախապես տեղեկացնել՝

      • սրտի ռիթմավարի առկայության (եթե ունեք)
      • կանոնավոր ընդունվող դեղերի մասին։

Հոգացե՛ք Ձեր առողջության մասին։ Դիմեք մեզ և հետազոտվեք վերջին սերնդի սարքով։

Զանգահարե՛ք 060592100 հեռախոսահամարով և գրանցվե՛ք։

«Վարդանանցի» փորձառու մասնագետը կախտորոշի և կբուժի Ձեզ՝ առաջնորդվելով միջազգային ժամանակակից ուղեցույցներով։

 


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00