Skip to content

ՊԱՏՎԱՍՏՎԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԵՆՔ COVID-19-ԻՑ

Ակնհայտ է, որ COVID-19-ը հղի է ամենատարբեր բարդություններով,  փոքր չեն մահվան ելքերը։ Աշխարհում արդեն ավելի քան 3,1մլն մարդ է մահացել, որից 5000-ից ավելին՝ մեր երկրում։

Կորոնավիրուսի համաճարակի նոր ալիքն այս օրերին Հնդկաստանում աննախադեպ իրավիճակ է ստեղծել՝ հիվանդանոցները լեփ-լեցուն են, դեղերի և թթվածնի պաշարներն արագորեն սպառվում են, ծանր վիճակում գտնվող շատ հիվանդներ իրենց հերթին են սպասում։

Աշխարհի բազմաթիվ երկրներում ընդդեմ հակավարակի մեծ թափով պատվաստումներ են իրականացվում։

Հայաստանում կիրառվում են «ԱստրաԶենեկա» (AstraZeneca, ChAdOx1 S (recombinant)) և «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերը։ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները նախատեսված են սահմանված բոլոր ռիսկի խմբերի` 55 և բարձր տարիքի անձանց համար: Կամավորության սկզբունքով կարող են իրականացվել նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում:

 «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Պատվաստումներն իրականացվում են անկախ կցագրումից` հաշվի չառնելով առաջնային օղակում գրանցված լինելու հանգամանքը:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն անվճար են նաև Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար:

Պատվաստվելու համար գրանցվելու նպատակով՝

      • զանգահարեք 060-59-21-00 համարով
      • ուղարկեք նամակ [email protected] հասցեին՝ «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «COVID-19-ի պատվաստում», իսկ նամակում՝ Ձեր անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և հեռախոսահամարը։ Մեկ շաբաթվա ընթացքում Դուք կհրավիրվեք պատվաստման:
      • Գրանցվել կարող եք նաև առցանց:


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00