Skip to content

COVID-19-ՈՎ ՀԻՎԱՆԴԱՑԱԾ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻ ԳՐԵԹԵ ՄԵԿ ԵՐՐՈՐԴԸ ԿՐԿԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ԸՆԴՈւՆՎՈւՄ. ՍԱ ՆԱԽԱԶԳՈւՇԱՑՈւՄ Է ՆԱԵՎ ՄԵԶ

Լեսթերի համալսարանի և Վիճակագրության ազգային բյուրոյի համատեղ ուսումնասիրության արդյունքներով համավարակի առաջին ալիքի ժամանակ բրիտանական հիվանդանոցներից դուրս գրված հիվանդների մոտ 30%-ը հինգ ամսվա ընթացքում կրկին հոպիտալացվել է։

Հետազոտությունը կատարվել է կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած 47780 նախկին պացիենտների շրջանում։ 140 օրվա ընթացքում հիվանդանոցներ են վերադարձել նրանց 29,4%-ը: Մահացել է ծանր վիճակում գտնվողների 12,3%-ը։ Շատերի մոտ զարգացել կամ վատթարացել են սրտի հիվանդություններ, շաքարային դիաբետ, լյարդի և երիկամների քրոնիկ հիվանդություններ:

Ըստ հետազոտողների սա կարող է նշանակել, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշում անհրաժեշտ է շատ այլ դեպքեր ներառել։ Այսօր Մեծ Բրիտանիայում COVID-19-ից մահ է սահմանվում ախտորոշումից 28 օրվա ընթացքում արձանագրված դեպքը:

Բրիտանիայում իր տեսակի մեջ ամենամեծ ուսումնասիրությունը կատարողները կորոնավիրուսային հիվանդություն տարածներին հորդորում են ուշադիր գտնվել իրենց առողջական խնդիրների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետները համավարակի ընթացքում հաճախ են հորդորում ուշադիր գտնվել քրոնիկ հիվանդությունների նկատմամբ և որևԷ դեպքում բաց չթողնել նշանակված հետազոտությունն ու անհրաժեշտ բուժումը։
Բրիտանիայում կատարված հետազոտության արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են բոլոր պարագաներում սեփական առողջության նկատմամբ ուշադիր լինելու կարևորությունը։

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» ՆԲԿ-ի մասնագետները Ձեզ անհրաժեշտ հետազոտությունները, ախտորոշումը, բուժումն ու վարումը Ձեր տանը կազմակերպելու մեծ փորձառություն ունեն։
Ինչպես ասում են՝ տան պատերն էլ են բուժում։ Որքան էլ հարմարավետ հիվանդասենյակ լինի, միևնույնն է, մեր տան պայմաններն ամենից փնտրվածն ու հաճելին են։

Հենց Ձեզ համար հաճելի ու հարմարավետ պայմաններում «ՎԱՐԴԱՆԱՆՑ»-ի մասնագետներն առողջական Ձեր խնդիրներին լուծում կտան աշխարհի լավագույն ուղեցույցներով։

Նրանց օգնությամբ արդեն իսկ ավելի քան 100 քաղաքացիներ իրենց իսկ տանը հաջողությամբ հաղթահարել են կորոնավիրուսային հիվանդությունը։

Զանգահարե՛ք 060-592-100 համարով և
պատվիրեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունները տանը։

«ՎԱՐԴԱՆԱՆՑ»-ի մասնագետներն ապացուցողական մոտեցումներով են իրականացվում՝

Կարող եք պատվիրել նաև նեղ մասնագետների խորհրդատվություններ, գործիքային մի շարք հետազոտություններ, լաբորատոր հետազոտության համար արյան և այլ կենսանմուշների, այդ թվում՝ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի, հանձնում տանը։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00