Skip to content

Ո՞Ր ՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈւՄ ԴԻՄԵԼ ՄԱՆԿԱԲՈւՅԺԻՆ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբույժները ներկայացնում են երեխաների համար վտանգ ներկայացնող նշանները՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ նման դեպքերում անհրաժեշտ է անպատճառ դիմել բժշկին։

եթե Ձեր բալիկը հիվանդ է և ունի հետևյալ նշաններից որևէ մեկը՝

      • օրվա ընթացքում չի խմում հեղուկներ/հրաժարվում է կրծքի կաթից
      • հեղուկ խմելուց հետո փսխում է
      • խիստ գրգռված է
      • անսովոր քնկոտ է
      • շնչում է դժվարությամբ կամ շնչելիս ձայն է լսվում
      • 3 օր և ավելի բարձր ջերմություն ունի (≥38.4 °C),

ապա առանց հապաղելու դիմեք բժշկին։

«Վարդանանց» ՆԲԿ-ի մանկաբույժներն աշխատում են ամեն օր՝

      • երկուշաբթիից-ուրբաթ՝ առավոտյան ժամը 9-ից մինչև 20։00-ն
      • շաբաթ օրերին՝ ժամը 9-ից մինչև 18։00-ն։

Մեր մանկաբույժներն իրենց փոքրիկ այցելուներին ախտորոշում և բուժում են հիմնվելով աշխարհի նորագույն փորձի վրա՝ միաժամանակ նրանց համար ստեղծելով հաճելի միջավայր։

«Վարդանանց» ՆԲԿ-ի մանկաբուժական ծառայությունն անհարժեշտության դեպքում առաջարկում է՝ նյարդաբանի, վիրաբույժ-ուրոլոգի, քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժի, մանկական ռեաբիլիտոլոգի, օրթոպեդ-վնասվածքաբանի, ստոմատոլոգի ծառայությունները։

Իսկ ժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկական լաբորատորիայում իրականացված հետազոտությունների ճշգրիտ արդյունքները վճռորոշ են դառնում կարճ ժամանակում ախտորոշելու համար։

Զանգահարե՛ք 060-59-21-00 համարով և նախապես գրանցվեք։

 

Հասցե՝ Երևան, Վարդանանց 18/1


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00