Skip to content

ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱՆ՝ ԲՈՒԺՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԾԻՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՄԲ

Ո՞վ չի ցանկանում նախքան բուժումը սկսելն այլ բժշկի կարծիք լսել՝ համոզվելու համար, որ առաջարկվողը լավագույն տարբերակն է։ Դրան առավելապես ձգտում են քիմիաթերապիա ստացող հիվանդներն, ովքեր ցանկանում են իմանալ, թե, արդյո՞ք, իր պարագայում դեղերի ճիշտ համակցություն է ընտրված:

Երկրորդ կարծիքը (second opinion) լայն տարածում ունի եվրոպական զարգացած երկրներում` Ֆրանիսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, նաև ԱՄՆ-ում:

«Վարդանանց»-ում երկրորդ կարծիք ստանալու հնարավորություն է ստեղծվել Գերմանիայի Ֆրայբուրգի Համալսարանական հիվանդանոցի ուռուցքաբանական կլինիկայի լավագույն մասնագետների հետ: Քիմիաթերապիայի ուղեցույցների “Das Blaue Buch” հանրահայտ գրքի հեղինակները Գերմանիայում ուռուցքաբանական լավագույն կլինիկաներից մեկը համարվող հենց այդ կլինիկայի մասնագետներն են։ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ուռուցքաբան Աննա Ավինյանն այն կարծիքին է, որ նման համագործակցությունը նաև բժշկի համար է կարևոր։ Ավելին՝ երկրորդ կարծիք ստանալու նպատակով կարելի է արդեն անցկացված հետազոտությունների արդյունքներն ուղարկել մեկ այլ մասնագետի` խուսափելով կրկնակի հետազոտություններ կատարելուց: Երկրոդ կարծիքն ապահովվում է ուղիղ միացումով: Պացիենտին կամ նրա հարազատին առաջարկվում է մասնակցել՝ լսելու և հարցեր ունենալու դեպքում անմիջապես մասնագետին հղելու համար: Իհարկե, լինում են դեպքեր, երբ հիվանդը դժգոհում է՝ ասելով, որ մի քանի բժիշկների մոտ է եղել և բոլորն էլ տարբեր մոտեցումներ են հայտնել:

Ի՞նչ անել այդ պարագայում։ Ինչպե՞ս վարվել։

Աննա Ավինյանն այստեղ կարևորում է բուժման մոտեցման ձևը պացիենտին հնարավորինս մատչելի բացատրելը, նրա բոլոր հարցերին հստակ պատասխանելը և հիմնավորելը։ Գուցե հենց այս ամենի շնորհիվ է, որ «Վարդանանց»-ում քիմիաթերապիա ստացողները գոհ են բուժման արդյունքներից, ինչո՞ւ ոչ՝ նաև Աննա Ավինյանի մոտեցումից։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00