Skip to content

ՍԻՐԵՆՔ ՄԵՐ ՍԻՐՏԸ

Սիրտն արձագանքում է մեր բոլոր հուզումներին։ Հպարատությունից ու բերկրանքից ուռչում է,  վշտից ու կարոտից՝ կուչ գալիս, ցասումից ուզում է դուրս թռչել…

Իսկ մենք հոգատա՞ր ենք մեր ապրումները կիսող, զգայուն մեր սրտի նկատմամբ։

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնի սրտաբան Անի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ մոտեցմամբ դա սիրտը պահպանելն է, առաջին իսկ անհրաժեշտության դեպքում մասնագետին դիմելը, կանոնավոր հետազոտվելը և անհրաժեշտ բուժումը չուշացնելը։ 

Անի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ սրտանոթային հիվանդություններ ունեցողների ախտորոշման, բուժման և դրա արդյունավետության գնահատման ու վերահսկման լաբորատոր-գործիքային ախտորոշման արդյունավետ մեթոդներից այս անգամ ներկայացնում է ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ 24-ԺԱՄՅԱ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ։

Փորձառու սրտաբանը նշում է, որ ժամանակակից ուղեցույցներին և գործելակարգերին համահունչ այս մոնիթորինգն ապահովում է՝ զարկերակային ճնշման շարունակական, ժամանակային որոշակի ընդհատումներով չափումներ հիվանդի համար սովորական, առօրեական պայմաններում, առանց խաթարելու նրա գործունեությունը և օրվա ռիթմը։

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՑՈւՑՈւՄՆԵՐՆ ԵՆ՝

      • Զարկերակային գերճնշման ախտորոշման հստակեցում
      • Դեղորայքային բուժում ընդունելու պարագայում՝ զարկերակային ճնշման վերահսկման գնահատում
      • հղիության ցանկացած ժամկետում արձանագրված զարկերակային գերճնշում
      • առանց կլինիկական դրսևորումների սրտանոթային բարձր ռիսկայնություն։

 

ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ ՆԱԵՎ՝

      • բացառել սպիտակ խալաթի գերճնշումը, երբ բժշկի մոտ միշտ չափվում է բարձր ճնշման մակարդակ, սակայն տանը՝ նորմալ
      • հայտնաբերել դիմակավորված գերճնշումը, երբ բժշկի մոտ միշտ չափվում է նորմալ ճնշման մակարդակ, սակայն տանը՝ բարձր
      • զարկերակային ճնշման տատանելիության՝ վարեաբիլության գնահատում
      • իրական կամ կեղծ դեղորայքակայուն զարկերակային գերճնշման հայտնաբերում։

ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ 24-ԺԱՄՅԱ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ՄԻԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆՆ Է՝

      • գնահատելու գիշերային զարկերակային ճնշումը
      • բացառելու գիշերային զարկերակային ճնշումը
      • բացառելու ենթադրյալ գիշերային զարկերակային ճնշումը հատկապես՝
      • երիկամային հիվանդություններ ունեցողների
      • խռմփոց ունեցող հիվանդների
      • շաքարային դիաբետ ունեցողների մոտ։

 

Զանգահարեք 060-592100 համարով և գրանցվեք սրտաբանի մոտ։

«Վարդանանց» ՆԲԿ-ի ժամանակակից սարքով իրականացվող ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ 24-ԺԱՄՅԱ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ տալիս է ճշգրիտ տվյալներ։

Մեր սրտաբանները գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքներով Ձեր ախտորոշումը, դեղորայքային բուժումը և հսկողությունը կիրականացնեն՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն ուղեցույցներով։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00