Skip to content

ՔԹԻ ԾԱՅՐԻ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈւԹՅԱՆ ՄԱՍԻ՞Ն ԵՔ ՄՏԱԾՈւՄ

Դուք հայելու առջև սկսել եք գնահատե՞լ Ձեր գեղեցկությունը։ Երկար զննումների արդյունքում, իհարկե,  թերությունները չեն վրիպել Ձեր սուր հայացքից։

 

Ամեն անգամ ցուցամատով հպվում եք Ձեր քթի ծայրին և, պրոֆիլով նայելով հայելում, փոքր-ինչ վեր բարձրացնում։

Օ՜հ, ինչ գեղեցիկ է, որքա՜ն է փոխվում դեմքը։ Շուրթերն ինչպե՜ս են ընդգծվում…

Չափազանցնո՞ւմ ենք։ Բնավ, ո՛չ։  

Քթի ծայրի վերափոխումն ամենապահանջված պլաստիկ վիրահատություններից է:

Վաղուց արդեն այն կանանց ու  աղջիկների մենաշնորհը չէ։ Այսօր քիչ տղաներ չեն գնում քթի ձևափոխման ու քթի ծայրի շտկման վիրահատության։

Իսկ Դուք գիտե՞ք, որ քթի վերափոխման՝ ռինոպլաստիկայի կատարման տեխնիկան նկարագրվում է դեռևս եգիպտական հնագույն պապիրուսներում։

Գրականության մեջ հիշատակվում է, որ քթի վերափոխման առաջին հաջող վիրահատությունները հնդիկ բժիշկներն իրականացրել են 2000 տարի առաջ՝ կիրառելով հին եգիպտական տեխնիկան, որն այսօր էլ մասամբ կիրառվում է պլաստիկ վիրաբույժների կողմից։

Պացիենտներն ամենից հաճախ ցանկանում են շտկել քթի չափազանց սուր, հաստ կամ կեռ, վերին շուրթի վրա կախվող ծայրը։

Քթի ծայրի պլաստիկ վիրահատությունը, ինչպես ռինոպլաստիկայի այլ տեսակներ, կատարվում է բաց կամ փակ մեթոդով՝ հիմնականում տեղային անզգայացմամբ:

Դեռ դեռահասության տարիքից սևեռվե՞լ եք Ձեր այդ խնդրի լուծման վրա։ Մասնագետները չեն շտապի Ձեզ վիրահատել։

«Վարդանանց» նորարական բժշկության կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Ինեսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ խորհուրդ է տալիս քթի ծայրի պլանավորված պլաստիկ վիրահատությունը կատարել 18-20  տարեկանից հետո, երբ ավարտվում է ոսկրային հյուսվածքի աճը և կարգավորվում հորմոնալ ֆոնը։

Միաժամանակ, տարիքի հետ դանդաղում է վնասված հյուսվածքների վերականգնումը, մաշկը կորցնում է առաձգականությունը, և վերականգնումն ավելի է դժվարանում:

Այնպես որ, եթե հաստատ վճռել եք կատարել քթի պլաստիկ վիրահատություն, ապա դրա ամենահարմար տարիքը 20-ից 35-ն է։ Պլաստիկ վիրաբույժ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ խորհուրդ է տալիս վիրահատությունը չհետաձգել, եթե դա անհրաժեշտ է բժշկական պատճառներով:

Մասնագետն ընդգծում է, որ քթի հատվածի կորացման և այլ թերությունների պատճառով առաջացած խնդիրները տարիքի հետ միայն վատթարանում են:

Քթի ծայրի պլաստիկ վիրահատությունը քիչ ցավոտ է։

Հաջող կատարված վիրահատությունից հետո վերականգնումն ավելի հեշտ և արագ է անցնում՝ միջինում տևելով մոտ 2 շաբաթ:

Ռինոպլաստիկայի, այդ թվում՝ քթի ծայրի շտկման արդյունքը կարելի է գնահատել վիրահատությունից մի քանի ամիս անց:

Եթե Ձեր քթի ձևը բացասական ներգործություն է ունենում Ձեր ինքնավստահության վրա, ապա այդ խնդիրը լուծեք մեկընդմիշտ:

Քթի ծայրի պլաստիկան ոչ միայն գեղեցկությանն է նպաստում, այլև առողջությանը:

«Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետները Ձեր խնդրին լուծում կտան՝ առաջնորդվելով արտասահմանյան լավագույն փորձով։