
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետները հաճախ են հիշեցնում, որ թագավարակի համաճարակի պայմաններում առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել քրոնիկ հիվանդությունների հսկողությանն ու շարունակական բուժմանը։
Դրանց բարդացումները COVID-19-ով վարակվելու դեպքում կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջացնել։
Այնպես որ, ժամանակին դիմեք Ձեզ բուժող բժշկին և կանոնավոր կատարեք մասնագետի նշանակումները։
Ոչ վարակիչ հիվանդություններից առավել տարածվածը և մահացության հիմնական պատճառն ամբողջ աշխարհում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։
Ահա թե ինչու սրտաբանին անհրաժեշտ է դիմել նաև առաջին իսկ նշանների, հիվանդության առաջին իսկ դրսևորման ժամանակ։
«Վարդանանց» ՆԲԿ-ի սրտաբան Անի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ներկայացնում է, թե
Ո՞Ր ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ԴԵՊՔՈւՄ ՊԵՏՔ Է ՇՏԱՊԵԼ ՍՐՏԱԲԱՆԻ ՄՈՏ՝
-
-
- ցավ, տհաճ զգացողություն կամ ծանրություն կրծքավանդակում
- սրտի անկանոն աշխատանքի զգացողություն
- շնչարգելություն սովորական ծանրաբեռնվածության դեպքում
- ընկճվածություն և անսովոր թուլություն
- ոտքերի այտուցներ
- կանխարգելիչ տարեկան զննում՝ ≥ 45 կանայք և տղամարդիկ։
-
Ունե՞ք նման գանգատներ։ Մի՛ հապաղեք։
Զանգահարեք 060-59-21-00 համարով և
գրանցվեք Ձեզ հարմար ժամին։
«Վարդանանց» ՆԲԿ-ում Ձեր ախտորոշումը, բուժումը և հսկողությունը մեր սրտաբանները կիրականացնեն՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն ուղեցույցներով: