Skip to content

ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԸ՝ ՍԵՐՆԴԱՐԱՐՄԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Շարունակում ենք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման և հաղթահարման նպատակով սկսած տեղեկատվական արշավը, որի նպատակը առողջ սերունդ արարելու գաղափարն է։ 

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ այս անգամ անդրադառնում է սեռական հերպեսին։

Տարածված այս սեռավարակին բնորոշ է արտաքին սեռական օրգանների շրջանում բշտիկների առաջացումը։

Սեռական հերպեսով վարակվելուց 2-14 օր անց սովորաբար ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները՝

      • ծակծկոց, քոր, այրոց, կարմրություն մաշկի այն հատվածում, որտեղ առաջանում է ցան
      • բշտիկավոր ցանավորում սեռական օրգանների շրջանում
      • աճուկային ավշային հանգույցների մեծացում
      • ցավոտ միզարձակում
      • հեշտոցային արտադրություն
      • տենդ, գլխացավ, մկանացավ։

Խոցերն ապաքինվում են 6-12 օր անց։

Գինեկոլոգ Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, սակայն նշում է, որ դա չի նշանակում, թե հիվանդությունն անցնել է։ Հարուցիչները թափանցում են նյարդային բջիջների մեջ և այնտեղ ժամանակավորապես «քնած» վիճակում մնում։ Դրանք ժամանակ առ ժամանակ արթնանում են և առաջացնում նոր խոցեր, որոնք պակաս ցավոտ են լինում և ապաքինվում ավելի արագ։

ԻՆՉՈ՞ւ Է ԿԱՐԵՎՈՐ ՍԵՌԱԿԱՆ ՀԵՐՊԵՍԻ ԺԱՄԱՆԱԿ ԲԺՇԿԻ ՀՍԿՈՂՈւԹՅՈւՆԸ։

Ցավոք, գոյություն չունի սեռական հերպեսը հիմնովին բուժող որևէ դեղամիջոց։ Սակայն կան դեղամիջոցներ, որոնք կարող են մեղմել ախտանշանները և արագացնել վերքերի ապաքինումը։

Փորձառու գինեկոլոգն ընդգծում է, որ հատկապես հղիության շրջանում այն վտանգավոր է պտղի համար։ Ծննդալուծման ընթացքում նորածինը ծննդաբերական ուղիներով անցնելիս կարող է վարակվել սեռական հերպեսով, որը երեխաների մոտ ուղեղաթաղանթի բորբոքման, արյան կամ մաշկի վարակների  առաջացման ռիսկ է։

Մի՛ վտանգեք Ձեր ապագա բալիկի առողջությունը։

Մի՛ մոռացեք, որ ԱՀԿ-ն սեռավարակները դասում է հինգ գերակայող առողջապահական խնդիրների շարքը՝ կարևորելով մարդու սերնդարարման վրա դրանց բացասական ներգործությունը։

Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հիշեցնում է, որ սեռավարակների կանխարգելումը շատ ավելի հեշտ է և հորդորում անհրաժեշտ միջոցներ պահպանել՝  

  • խուսափել պատահական սեռական կապերից
  • օգտագործել պահպանակ, ինչը նվազեցնում է վարակների փոխանցումը, սակայն լիովին չի կանխում
  • չչարաշահել ալկոհոլը, ինչը կարող է թուլացնել զգոնությունը և հանգեցնել վտանգավոր սեռական վարքագծի։

 

Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հորդորում է վարակի առկայության դեպքում հետագա բարդություններից խուսափելու նպատակով առաջին իսկ նշանի դեպքում դիմել մասնագետին։

«Վարդանանց» ՆԲԿ-ում Ձեր խնդրին լուծում կտան՝ առաջնորդվելով  ապացուցողական վերջին մոտեցումներով։