Շարունակում ենք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման և հաղթահարման նպատակով սկսած տեղեկատվական արշավը, որի նպատակը առողջ սերունդ արարելու գաղափարն է։
«ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ այս անգամ անդրադառնում է գոնորեային։
Հիմնականում սեռական ճանապարհով փոխանցվող գոնորեան փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդության, անպտղության և արտարգանդային հղիության հիմնական պատճառներից մեկն է։
Ո՞րն է գոնորեայի պատճառը
Հիվանդության հարուցիչը գոնորեայի բակտերիան է, որն արագ աճում և բազմանում է կանանց և տղամարդկանց սեռական օրգանների լորձաթաղանթների վրա։
Եթե հղի կինը վարակվի գոնորեայով, ապա հարուցիչները կարող են ախտահարել նորածնի աչքերը՝ ծննդաբերական ուղիներով նրա անցնելու ընթացքում։ Չբուժելու դեպքում վարակը կարող է հանգեցնել կուրության։
Որո՞նք են գոնորեայի նշանները
Գանգատները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց 3-5 օր անց։ Երբեմն դրանք կարող են արտահայտվել մինչև մեկ ամիս անց։
Կանաց մոտ գոնորեայի դեպքում դիտվում է․
-
-
- դեղնականաչ գույնի հեշտոցային արտադրություն
- արյունահոսություն սեռական հարաբերությունից հետո
- ցավ և այրոց միզարձակման և սեռական հարաբերության ժամանակ
- ցավեր և լարվածություն որովայնի ստորին հատվածում՝ վարակը դեպի վերին սեռական օրգաններ՝ արգանդ, արգանդափողեր կամ ձվարաններ տարածվելու դեպքում։
-
Որոշ կանանց մոտ ախտանշանները կարող են լինել բավական թույլ արտահայտված, և հիվանդությունն աննկատ մնա։
Մասնագետը զգուշացնում է, որ դա մեծացնում է բարդությունների առաջացման և վարակի տարածման վտանգը։
Ինչպե՞ս վարվել
Փորձառու գինեկոլոգ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ընդգծում է՝
-
-
- Մի՛ ընդունեք դեղամիջոցներ՝ ինքնուրույն կամ ընկերների խորհրդով։
- Վաղ սկսած ճիշտ բուժումը կկանխի վարակի տարածումը, հիվանդության զարգացումը և անպտղությունը։
-
Մասնագետը միաժամանակ հորդորում է հիվադության մասին տեղեկացնել զուգընկերոջը, քանի որ նրա մոտ ախտանշանները կարող են բացակայել։ Նա նույնպես պետք է բուժում ստանա վարակը կրկին չփոխանցելու համար։
«Վարդանանց» ՆԲԿ-ում Ձեր խնդրին լուծում կտան՝ առաջնորդվելով ապացուցողական վերջին մոտեցումներով։