Ուլտրաձայնային (սոնոգրաֆիական) առաջին հետազոտությունից ավելի քան 70 տարի է անցել։ Այս ընթացքում առավել հզոր և ավելի լայն հնարավորություններով բազմաթիվ ախտորոշիչ սարքեր են ստեղծվել ու կատարելագործվել։
Միևնունն է, ուլտրաձայնային հետազոտությունն առ այսօր լայնորեն կիրառվում է բժշկության գրեթե բոլոր ոլորտներում:
Այժմյան 3D կամ 4D սարքերն, իհարկե, անհամեմատելի են առաջին սարքի հետ, որով Ջոն Ուայլդը 1949թ. որոշեց պացիենտի աղիների պատի հաստությունը:
Ինչո՞ւ է սոնոգրաֆիական հետազոտությունը միշտ արդիական։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ռադիոլոգիական ծառայության ղեկավար Անուշ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆԸ կարևորում է հետազոտության հակացուցումներ չունենալը և բացարձակ անվտանգությունը։ Այն զուրկ է իոնիզացնող ճառագայթումից, լիովին անցավ ու արագ է, միշտ հասանելի, մատչելի և շատ ինֆորմատիվ։
ՈւՀՁ-ն առավել լայնորեն կիրառվում է անհետաձգելի իրավիճակներում, առավելապես՝ վիրաբուժության մեջ:
«Վարդանանց»-ում գործող Toshiba ընկերության արտադրության վերջին սերնդի ուլտրաձայնային սարքավորումներն, օրինակ, ապահովում են՝
-
-
- որովայնի խոռոչի օրգանների
- հետորովայնային տարածության
- փոքր կոնքի խոռոչի օրգանների
- վահանագեղձի
- կրծքագեղձերի
- հոդերի
- փափուկ հյուսվածքների
- ամորձիների
- թոքերի վերջերս շատ արդիական դարձած
- սոնոգրաֆիական հետազոտությունների բարձրորակ և ճշգրիտ արդյունքներ։
-
Նորագույն այս սարքերը թույլ են տալիս հետազոտության ընթացքում իրականացնել՝
-
-
- հյուսվածքների նմուշառում
- վահանագեղձի և կրծքագեղձի էլաստոգրաֆիա
- լյարդի էլաստոգրաֆիա
- անոթների դուպլեքս հետազոտություն։
-
Սոնոգրաֆիական հետազոտությունը շատ հաճախ կիրառվում է մինչկլինիկական ախտորոշման նպատակով, երբ հիվանդությունը և դրա հետ կապված գանգատները դեռևս չկան։
Դրա վկայությունը ԹԱԳԱՎԱՐԱԿԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈւՄ ԱՌԱՆՑ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ԲՈւԺՄԱՆ ՎԱՂ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՎԱՐԴԱՆԱՆՑ»-ՈւՄ ՄՇԱԿՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՀԵՏԱԶՈՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՑԱՆԿՈւՄ ԹՈՔԵՐԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱՅԻ ԿԻՐԱՌՈւՄՆ Է։
Փորձառու սոնոգրաֆիստները թոքի սոնոգրաֆիայի միջոցով կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ փոփոխությունները հայտնաբերում են հիմնական գանգատների ի հայտ գալուց շատ ավելի վաղ։
Այսքան տարածված և արդիականությունը երբեք չկորցրած ուլտրաձայնային հետազոտության գոյության համար պարտական ենք իտալացի հանրահայտ նատուրալիստ Լադզարո Սպալանցանուն։ Գիտնականը դեռևս 18-րդ դարում ապացուցել է, որ չղջիկները տարածության մեջ կողմնորոշվում են իրենց արձակած, մարդկանց համար անլսելի, ուլտրաձայնի արձագանքը որսալով։
Իսկ այսօր աշխարհի գիտնականների առջև խնդիր է դրվել ստեղծել ուլտրաձայնային տոմոգրաֆ։ Բժշկագիտության մեջ դա հեղափոխական նշանակություն կունենա՝ անցանկալի ռենտգեն ճառագայթումը փոխարինելով բոլորովին անվտանգ ուլտրաձայնով:
Գիտնականներն աշխատում են նաև ուլտրաձայնի օգնությամբ ուռուցքները ոչնչացնելու և ներքին օրգանների հյուսվածքներում կտրվածքներ անելու հնարավորություն ստեղծելու վրա։
Այսպիսին է մեզ ամեն քայլափոխին հանդիպող սոնոգրաֆիական հետազոտության անցած ճանապարհն ու ապագան։