Skip to content

ԿԱՆԽԵՔ ԳԼԽՈւՂԵՂԻ ԿԱԹՎԱԾՆ Ու ԴՐԱ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Գլխուղեղի կաթվածը մնում է մահացության և հաշմանդամության հիմնական պատճառներից մեկը։ ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր 6-րդ մարդը կյանքի ամենածաղկուն շրջանում ունենում է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում։

Վերջին տասնամյակներում գլխուղեղի կաթվածի դեպքերը զգալի աճել են զարգացող երկրներում։ Մեր երկրում առկա մարտահրավերները դրա համար առավել նպաստավոր նախապայմաններ են ստեղծում։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի նյարդաբան Հռիփսիմե ՊՈԴՈՍՅԱՆԸ շեշտում է, որ, գլխուղեղի կաթվածների 80%-ը կարելի է կանխարգելել՝ կառավարելով ռիսկի հետևյալ գործոնները՝

      • զարկերակային գերճնշումը
      • շաքարային դիաբետը
      • խոլեստերինի բարձր մակարդակն արյան մեջ
      • սրտի ռիթմի խանգարումները և փականային անբավարարությունը
      • քիչ շարժվելը, անառողջ սննդակարգը, ճարպակալումը
      • ծխելը թողնելը (ծխողների մոտ ռիսկը կրկնակի բարձր է)։

Գլխուղեղի կաթվածի անդառնալի հետևանքներից խուսափելու համար նյարդաբան ՊՈԴՈՍՅԱՆԸ հորդորում է հիվանդության ամենահիմնական նշանների առկայության դեպքում անմիջապես դիմել մասնագետին։

Մի՛ հապաղեք, եթե առկա է՝

      • դեմքի թուլություն/թմրածություն, բերանի անկյան միակողմանի
      • կախվածություն, երբ փորձում եք ժպտալ
      • վերջույթի թուլություն՝ վերջույթներից մեկը ցած է իջնում, երբ փորձում եք  առաջ պարզել
      • խոսքի խանգարում՝ խոսքը դառնում է անհասկանալի, բառերը՝ լղոզված
      • սաստիկ գլխացավ, քայլքի խանգարում։

Հոգացե՛ք Ձեր առողջության մասին։

Զանգահարե՛ք 010-592100 հեռախոսահամարով և գրանցվեք Ձեզ հարմար ժամին։

«Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետները միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված ուղեցույցներով Ձեզ կբուժեն՝ պաշտպանելով անցանկալի հետևանքներից։